
Գաբրիել Պատկանյան
Բանաստեղծ, արձակագիր, պատմաբան

Աբգար Բալթազար
Գեղանկարիչ, արվեստաբան

Սենեքերիմ Տեր-Հակոբյան
Բանասեր, մանկավարժ

Հակոբ Ազատյան
Փորագրիչ

Կոնստանտին Խուդաբաշյան
Ճարտարապետ

Նադեժդա Սիմոնյան
Կոմպոզիտոր

Աստղիկ Քամալյան
Երգչուհի

Ալեքսեյ Պապովյան
Քանդակագործ

Արարատ Հակոբյան
Պատմաբան

Արա Մաթևոսյան
Դերասան

Գետիկ Բաղդասարյան
Քանդակագործ

Հելեն Սեգարա
Երգչուհի

Հայկ Հովհաննիսյան
Մարզական մեկնաբան

Անդրանիկ Աբովյան
Բալետի արտիստ
ԱՐԱՍԻ ԲԱԼԱԲԱՆՅԱՆ

Ծնվել է 1940թ. փետրվարի 22-ին, Բրազիլիայի Մատու Գրոսու դու Սուլ նահանգի Կամպու Գրանդե քաղաքում։ Ծնողները՝ Ռաֆայել և Էսթեր Բալաբանյանները, Լատինական Ամերիկա են հասել Արևմտյան Հայաստանի Նոր Հաճն քաղաքից՝ փրկվելով 1915թ. Հայոց ցեղասպանությունից։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Սան-Պաուլո, որտեղ Արասին ոգևորվել է դերասանուհի Մարիա Դելա Կոստայի մասնակցությամբ թատերական ներկայացմամբ։ Ընդունվել է սոցիալական գիտությունների ամբիոնի փիլիսոփայության ֆակուլտետ՝ զուգահեռ սովորելով տեղի դրամատիկական արվեստի դպրոցում, որը 22 տարեկանում հաջողությամբ ավարտել է՝ հոր կամքին հակառակ երրորդ կուրսում լքելով համալսարանը։ «Մակբեթ» դիպլոմային ներկայացումից և բրազիլական կոմեդիայի թատրոնի Ժորժի Ամադուի պիեսի հիման վրա բեմադրված «Բարոնի կմախքը» ներկայացումից հետո համարվել է երկրի ամենահեռանկարային դերասանուհիներից մեկը։ 1964թ. առաջին անգամ երևացել է հեռուստատեսությունում, «Tupi TV» հեռուստաալիքի Սոֆոկլեսի պիեսի հիման վրա նկարահանված «Անտիգոնե» հեռուստաներկայացմամբ։ Այդ բեմադրության գլխավոր դերի համար արժանացել է «Տարվա լավագույն դերասանուհի» կոչման, ինչպես նաև հեղինակավոր «Փոքեթ Փինթու» թատերական մրցանակին։ «Անտոնիու Մարիա» նովելում խաղացել է հանրահայտ դերասան Սերժիու Կարդոզուի հետ։ 1968թ. խաղացել է իր ամենահաջողված թատերական դերերից մեկը՝ ելույթ ունենալով ամերիկյան ականավոր «Մազեր» մյուզիքլի բրազիլական տարբերակում։ Այնուհետև հրավիրվել է բրազիլական հեռուստատեսության առաջին մանկական հաղորդմանը՝ «Սեզամ փողոցին»։ Ռիո դե Ժանեյրո տեղափոխվելուց հետո սկսել է համագործակցել հանրահայտ «Գլոբո» հեռուստաընկերության հետ։ Նրա մասնակցությամբ հեռուստաընկերության ամենագլխավոր նախագծերից մեկը 1990թ. «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելն է եղել։ Նկարահանվել է նաև ֆիլմերում՝ «Առաջին ուղևորություն» (1972թ.), «Ջրային խխունջի ծաղիկը» (1988թ.), «Պոլիկարպո Կուարեժմա, Բրազիլիայի հերոս» (1998թ.): 1997թ. ստացել է մրցանակ հեռուստատեսության մեջ կնոջ լավագույն դերի համար՝ Ֆիլոմենա Ֆերետոյի կերպարը «Նոր զոհը» հեռուստասերիալում ներկայացնելու համար։