Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԱՐԱՄԱՅԻՍ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Կինոռեժիսոր, բեմադրիչ

1 մայիս, 1910 - 28 ապրիլ, 1985

Ծնվել է Նոր Ջուղայում: Հայկական ջարդերի ժամանակ ընտանիքի հետ գաղթել է Իրան, հաստատվել Թավրիզում: Տարրական դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Երևան և 1920-30թթ բնակվել այնտեղ: 1927թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը և աշխատել որպես ձևավորող: 1930թ. մեկնել է Գերմանիա, ուսումը շարունակել Բեռլինի դրամատիկական արվեստի քոլեջում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կրթությունը կիսատ է թողել: 1934թ. վերադարձել է Իրան և հաստատվել Սպահանում, որտեղ բնակվել է հինգ տարի: Թատերական գործունեությունն սկսել է 1935թ., Նոր Ջուղայում: 1939-45թթ բնակվել է Թավրիզում, որտեղ բեմադրել է բազմաթիվ պիեսներ և մի շարք ռուսական պիեսներ թարգմանել է հայերեն, այդ թվում՝ Վոյնովիչի «Հասարակածային փոթորիկը», Ա.Գլադկովի «Երիտասարդ թատրոնը», Թ.Ուիլյամսի «Ամառ և ծուխ» երկերը: 1946թ-ից աշխատել է Թեհրանի տարբեր թատերախմբերում: 1946թ. միացել է «Արարատ ակումբ» թատերախմբին: 1960թ-ից հանդես է եկել կինոյի ասպարեզում, նկարահանել «Փեսա որոնողներ» ֆիլմը: Բեմադրել է Ա.Խաչիկյանի «Սառա», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», Րաֆֆու «Սամվել», Գ.Սունդուկյանի «Պեպո», Ա.Շիրվանզադեի «Նամուս», Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Մ.Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է», Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» և այլ պիեսներ: Ստեղծագործել է նաև կինոյում, նկարահանել է 12 ֆիլմ՝ «Փեսա որոնողներ» (1959թ.), «Մեր թաղի տղաները» (1961թ.), «Հրեշտակն իմ տանը» (1963թ.), «Թափառաշրջիկ աղջիկը» (1964թ.), «Մարդկային արարածներ» (1964թ.), «Կատարողը» (1965թ.), «Գոլաղա» (1968թ.), «Երեքը վազում են», «Երեքաչքանի սուտակ»: Մահացել է Թեհրանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար