Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԱՐԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

Ծնվել է 1943թ. սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքում։ Արձակագիր, դրամատուրգ Վիլյամ Սարոյանի որդին է: Սովորել է Չիկագոյի, Նյու Յորքի և Կոլումբիա համալսարաններում: Նրա գրական ժառանգությունը տեղ է գտել անթոլոգիաներում, բազմաթիվ դասագրքերում։ Հրատարակվել են նրա «Լայնզ» բանաստեղծական ամսագիրը, «Ընկերներն աշխարհում», «Մեջ» (1965թ.), «Բառեր և լուսանկարներ» (1970թ.), «Շոր. էլեկտրական վեպ» (1971թ.), «Փողոցը» (1974թ.), «Գրողի կրթությունը» (1992թ.) ժողովածուները, «Արամ Սարոյան» (1968թ.), «Էջեր» (1969թ.), «Հրեշտակների ծնունդը։ Ասք Լև Ուելչի և բիտնիկների սերնդի մասին» (1979թ.), «Վերջին արարողությունները։ Վիլյամ Սարոյանի մահը» (1982թ.), «Վիլյամ Սարոյանի կենսագրությունը» (1983թ.), «Եռյակ։ Օօնա Չապլինի, Քերոլ Մաթոյի, Գլորիա Վանդերբիլթի մտերիմ ընկերությունը» (1985թ.), «Մնացյալը» (1986թ.), «Ռոմանտիկը» (1988թ.), «Ընկերները աշխարհում» (1992թ.), «Ագարակի կրկներևույթը» (1993թ.), «Օր ու գիշեր։ Բոլինասի բանաստեղծությունները» (1998թ.), «Ռոմանտիկ Մաքգրո Հիլը» (1998թ.), «Վաթսունականների մեկնարկը» (2001թ.), «Նկարիչները անհանգստության մեջ են» (2002թ.), «Փոքրիկ բանաստեղծությունների ամբողջական ժողովածու» (2007թ.) և այլ գրքեր: Քննադատական աշխատանքներն են՝ «Մոռացված հաց» անթոլոգիան՝ նվիրված հայկական ծագումով ամերիկյան գրողների առաջին սերնդին, «Ամերիկյան պոեզիայի ամփոփագիր»։ 2008թ. արժանացել է Վիլյամ Կարլոս Վիլյամսի անվան մրցանակի՝ «Փոքրիկ բանաստեղծությունների ամբողջական ժողովածու»-ի համար։ Այս ժողովածուի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը պարզ, ոչ ավանդական ուղղագրությամբ, հակասական բառ է՝ «Լուույսս»՝ տպված գրքի դատարկ էջի մեջտեղում։ Այն ստացել է «Ազգային ներդրում արվեստների մեջ» մրցանակ։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար