Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ԱՐԱ ԴԻՆՔՋՅԱՆ

Ուդահար

Ծնվել է 1958թ. հունիսի 18-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում: Երգիչ, երաժիշտ Օննիկ Դինքջյանի որդին է: Անատոլիական երաժշտության հետ առաջին անգամ ծանոթացել է հոր շնորհիվ: 5 տարեկան հասակում թմբուկ է նվագել Նյու Յորքի համաշխարհային տոնավաճառի բացման ժամանակ: 1985թ. Արտո Թունջբոյաջյանի հետ հիմնել է «Night Ark» ամերիկահայ էթնո-ջազային քառյակը, որտեղ համադրել են արևելյան և արևմտյան երաժշտությունները: Թողարկել են հինգ ալբոմ՝ «Picture» (1986թ.), «Moments» (1987թ.), «Wonderland» (1998թ.), «Petals On Your Way» (1999թ.) և «Treasures» (2000թ.), որտեղ ջազի միջոցով միավորվում են ժամանակակից երաժշտությունն ու ավանդական հայկական և անատոլիական հնչյունները։ Ուդ նվագող միակ դիպլոմավորված երաժիշտն է ԱՄՆ-ում։ Նրա ստեղծագործությունները ձայնագրվել են ավելի քան 13 լեզուներով։ Այդ ստեղծագործություններից մեկն է «Դինատա» երգը, որը կատարվել է 2004թ. Աթենքում կայացած Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար