Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է 1971թ. մայիսի 6-ին, Երևանում: Գրականագետներ Էդուարդ Թոփչյանի թոռն է, Ստեփան Թոփչյանի որդին, թարգմանիչ Արամ Թոփչյանի եղբայրը: Դպրոցական տարիներին ստացել է երաժշտական կրթություն: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը: Դիրիժորության դասեր է առել Օհան Դուրյանից: 1991թ-ից սկսել է զբաղվել դիրիժորությամբ, երբ ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը կոնսերվատորիայի իր մի խումբ ընկերների մասնակցությամբ, որի հետ Եվրոպայում հանդես է եկել շուրջ 700 հյուրախաղային համերգներով: 2000թ. կայացել է նրա առաջին ելույթը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Նույն տարում ստանձնել է նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Նրա կատարմամբ հնչել են Ջ.Վերդիի «Աիդա», «Սիմոն Բոկանեգրա», «Ռիգոլետո», «Օթելլո», Ջ.Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը», Ջ.Պուչինիի «Թիկնոցը», «Մադամ Բաթերֆլայ», «Տուրանդոտ», Ռ.Լեոնկավալլոյի «Պայացներ», Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին», իսկ արտերկրի հյուրախաղերի ընթացքում` Վ.Մոցարտի «Դոն Ժուան», «Կախարդական սրինգը», Պ.Չայկովսկու «Պիկ թագուհին», Ջ.Վերդիի «Տուրանդոտ» և այլ օպերաներ: Նրա գլխավորած համերգներում հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող արտիստներ՝ Պլասիդո Դոմինգոն, Պինխաս Ցուկերմանը, Ռենատո Բրուզոնը, Ջուզեպե Ջակոմինին, Սերգեյ Լարինը, Նատալյա Գուտմանը, Յուրի Բաշմետը, Սերգեյ Խաչատրյանը, Իզաբել Ֆաուստը, Դայշին Կաշիմոտոն, Ալեքսեյ Լյուբիմովը, Նարեկ Հախնազարյանը, Իզաբել Բայրակդարյանը և այլք: Հանդես է եկել շուրջ 45 անվանի նվագախմբերի հետ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում: Եղել է մի շարք նշանակալից փառատոների գեղարվեստական ղեկավարը: 2007թ-ից թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ համատեղ եղել է Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարը: 2012թ-ից հանդիսանում է նաև Իսպանիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր: 2006թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2009թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2013թ.՝ Իտալիայի նախագահի «Աշխատանքային վաստակի» համար շքանշանի:


ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար