
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ծնվել է 1963թ. մարտի 27-ին, Երևանում: Լուսանկարչական գործունեությունը սկսել է 1980-ական թվականների կեսերին: Կարճ ժամանակահատված աշխատել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում: 1990թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո բաժինը: 1990-ական թվականներին լուսանկարչություն է դասավանդել Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում: Հետագայում հիմնել է «Կոլլաժ» հրատարակչությունը: 1980-ականներից թղթակցել է Հայաստանյան տարբեր պարբերականներին և թերթերին: Նրա աշխատանքներն առանձնանում են ծանրակշիռ սիմվոլիզմով, ձգտում են դեպի ցայտուն արտաքին էֆեկտներ: Հայաստանի անկախացումից հետո զբաղվել է վավերագրական աշխատանքներով՝ ներկայացնելով արցախյան պատերազմը ներկայացնող լուսանկարների շարքը, որը 2016թ. հրատարակվել է «Ճանապարհ դեպի հաղթանակ» խորագրով ֆոտոգրքում: Ֆոտոգրքերից են՝ «Արմենիա», «Սյունիք», «Տավուշը», «Ճանապարհ դեպի հաղթանակ», «Արցախ»: Մասնակցել է «Շուշիից Շուշի» խորագիրը կրող ցուցահանդեսին: