ԱՇՈՏ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

Դերասան

20 ապրիլ, 1952 - 12 նոյեմբեր, 2001

Ծնվել է Երևանում: Դերասանական գործունեությունը սկսել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որտեղ աշխատել է 1971-91թթ: Խաղացած ներկայացումներից են՝ Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (Ռոդիոն), Վ.Շեքսպիրի «Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմ» (Կլարենս), Ժ.Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Բենո), «Մարդ, որն ուզում էր աստված դառնալ» (Էդվարդ Բելլեր) և այլն: Ֆիլմերում իր առաջին դերը ստացել է 1972թ.՝ նկարահանվելով «Հայրիկ» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Մերուժանի դերը: Գլխավոր դեր առաջին անգամ ստացել է 1979թ.՝ նկարահանվելով «Ուզբեկֆիլմ» կինոստուդիայի «Երկրային հետիոտներ» ֆիլմում: Հաջորդ գլխավոր դերը ստացել է 1983թ.՝ նկարահանվելով «Առանց ավելորդ ռիսկի» ֆիլմում, որը նկարահանել է Մ.Գորկու անվան կինոստուդիան: Դերասանի վերջին ֆիլմը եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Կարոտ» (1990թ.) ֆիլմը: Նկարահանվել է նաև «Վատ լավ մարդը» (1973թ.), «Երջանկությունը կողքն է» (1978թ.), «Թռիչքը սկսվում է երկրից» (1980թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.) ֆիլմերում: Խորհրդային Միության փլուզումից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է հուշանվերների գործարանում: Համակարգել է գործարանի Դոմինիկիան Հանրապետության մասնաճյուղը: Մահացել է Նյու Յորքում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար