Գերգե Ասաքի

Բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, թարգմանիչ

Գյուտ Աղանյանց

Պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Տիգրան Հովհաննիսյան

Թարգմանիչ, իրավաբան

Նար-Դոս

Արձակագիր

Արտակ Դարբինյան

Հրապարակագիր, լրագրող

Սարմեն

Բանաստեղծ

Գրիգոր Բոյաջիև

Թատերագետ, թատերական քննադատ

Լուսին Ամարա

Օպերային երգչուհի

Հենրիկ Սևան

Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ

Գագիկ Հովունց

Կոմպոզիտոր

Աշոտ Մելքոնյան

Գեղանկարիչ

Վերժինե Սվազլյան

Ազգագրագետ, բանահավաք

Գայանե Զախարյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Ճարտարապետ

26 հունվար, 1926 - 18 օգոստոս, 2008

Ծնվել է Երևանում: 1949թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1952-97թթ աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում։ 1964-71թթ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը և ճարտարապետության ու շինարարության պետական վերահսկողության Երևանի տեսչության պետը, 1956թ-ից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ Նրա նախագծերով կառուցվել են՝  Կոմպոզիտորների միության ադմինիստրատիվ և բնակելի մասով տունը Դեմիրճյան փողոցի վրա, Երևան (համահեղինակներ՝ Էդուարդ Սարապյան, Էդուարդ Ալթունյան), Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը Երևանի Հանրապետության Հրապարակում (համահեղինակներ՝ Էդուարդ Սարապյան, Մարկ Գրիգորյան), բնակելի տներ Երևանում, Արտաշատում, Կապանում, հաշվողական կենտրոններ Երևանում՝ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում, Կուրորտոլոգիայի և Ֆիզիոթերապիայի բժշկական կենտրոնը Երևանում, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը Երևանում (նույն հիվանդանոցի մասնաճյուղը Ստեփանավանում), հիվանդանոց Արզնիում, հանրախանութ Ջերմուկում և այլն: Պարգևատրվել է Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի պատվոգրով։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար