Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Սերգեյ Հախվերդյան

Արձակագիր, պատմաբան

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՇՈՏ ԱՐԱՄՅԱՆ

Քանդակագործ, դիզայներ

Ծնվել է 1960թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: 1967-77թթ սովորել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, 1978-84թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության բաժնում: Ավարտելուց հետո Երևանի տարբեր թատրոններում աշխատել է որպես նկարիչ-բեմադրիչ, իրականացրել բազմաթիվ թատերական նախագծեր: Զբաղվել է նաև ինտերիերի և էքստերիերի դիզայնով, գրաֆիկական դիզայնով: 1990-ական թվականներին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, այնուհետև հաստատվել է Մոսկվայում և շարունակել ստեղծագործական գործունեությունը, եղել ռուսական ցանցային և գովազդային գործակալությունների ստեղծագործական տնօրեն: «Արարատ Պարկ Հյաթ» հյուրանոցի համար ստեղծել է քանդակներ և կտավներ: Ստեղծագործություններից գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: Իրականացրել է տարբեր քանդակագործական նախագծեր: Նրա ստեղծած Գևորգ Էմինի հուշարձանը 2010թ. տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում, Առնո Բաբաջանյանի հուշատախտակը՝ Երևանի Մաշտոցի պողոտայում: Նկարիչների միջազգային միության ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է: