Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարիչ, բժիշկ

Ծնվել է 1932թ. հունիսի 25-ին, Երևանում: Լուսանկարչությամբ զբաղվել է տասնհինգ տարեկան հասակից՝ նկարելով «Գոմզ» ապարատով: 1949թ. սովորել է Ա.Մյասնիկյանի անվան պիոներների պալատի ֆոտոխմբակում: 1950թ. ավարտել է Չկալովի անվան դպրոցը և կրթությունը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: 1953թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, շարունակել հեռակա ուսանել Մոսկվայում: 1954թ. նրա՝ ֆիզիոլոգիայի դասախոսության ժամանակ կատարած լուսանկարները ուղարկվել է Մոսկվա և տպագրվել «Медицинский работник» թերթի առաջին էջում: Մինչև բանակ զորակոչվելը եղել է «Առողջապահություն» ամսագրի լուսանկարիչը: 1959թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Ծառայությունն անցել է Հունգարիայում, որտեղ խորհրդային զինված ուժերում եղել է բժիշկ և շարունակել է զբաղվել լուսանկարչությամբ, տպագրվել բանակային թերթում: 1964թ-ից Հայաստանի գիտությունների ակադեմիայի բիոֆիզիկայի լատորատորիայում եղել է կրտսեր գիտաշխատող: 1970թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Ձայնի ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա» թեմայով: 1959թ. հրատարակվել է նրա «Լուսանկարչություն» ֆոտոալբոմը: 1980թ-ից ղեկավարել է ՀԽՍՀ առողջապահության նախարարությանն առընթեր ակուստիկայի գիտահետազոտական կենտրոնը: Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար