ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Թարգմանիչ

13 ապրիլ, 1891 - 31 օգոստոս, 1968

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դուստրը: Սովորել է Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիայում, որն ավարտելուց հետո ուսանել է կանանց բարձրագույն դասընթացներում: «Դաշնակցության գործ»-ի դատավարության ժամանակ, 1912թ. իրավաբան Գևորգ Խատիսյանը Հովհաննես Թումանյանի դատապաշտպանն է եղել, ում հետ ամուսնացել էր 1911թ.: 1922թ. տեղափոխվել է Ստեփանավան՝ քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա տեղափոխվել է Երևան: 1925թ. եղել է Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչը, 1926-33թթ՝ նույն գրադարանի տնօրենը: Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր՝ «Գիքորը» պատմվածքը: 1953-66թթ եղել է Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի առաջին տնօրենը: Պարբերաբար եղել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ ուղեկցելով հորը։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար