ԱՆՈՒՇԿԱ

Երգչուհի, դերասանուհի

Վարդանուշ Գարպիս Սելիմ

Ծնվել է 1960թ. մարտի 20-ին, Կահիրեում: Հայրը եղել է եգիպտացի, մայրը՝ հայ։ Միջնակարգ կրթությունն ստացել է Կահիրեի Բուլակ թաղամասում գտնվող հայկական Գյուլբենկյան վարժարանում և շարունակել է ուսումը Կահիրեի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարում բաժնում։ Ավարտելուց հետո աշխատել է օտարերկրյա ներդրումային ընկերությունում, իսկ ավելի ուշ՝ «Թարեկ Նուռ» գովազդային ընկերությունում` որպես գովազդի երգիչ։ Մասնակցել է փառատոների կազմեկերպման միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջազգային երգի մրցույթին, որի ժամանակ երգել է ֆրանսերեն երգ։ Նրա առաջին եգիպտերենով հանրային երգը Ֆահմի Աբդել Համիդի ղեկավարած արաբերենի ուսուցման մանկական հեռուստաընկերությունում էր։ 1987թ. և 1988թ. Ֆինլանդիայում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, Թուրքիայում, Ֆրանսիայում և Լատինական Ամերիկայում մասնակցել է միջազգային փառատոների։ Թուրքիայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և արժանացել է «Habbytak» մրցանակին։ Թողարկել է բազմաթիվ ալբոմներ արաբերենով, որի արդյունքում Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի կողմից արաբական աշխարհում և ամբողջ աշխարհում եգիպտական երաժշտությունը տարածելու համար արժանացել է պարգևի։ Մասնակցել է նաև ազգային, համաարաբական և միջազգային երաժշտական այլ իրադարձությունների։ Երեխաների օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումների ժամանակ «El Ward we Fosoulu» անունով օպերետում մեծ դեր է ունեցել։ Ձայնասկավառակներից են՝ «Հաբբայթաք», «Նադհանի», «Տիգի Տղաննի», «Աբայյան Զայն», «Կեդդաբ» և այլն: Նաև դերեր է խաղացել եգիպտական ֆիլմերում, որոնցից են՝ «Էս Սայյեդ Քաֆ» (1994թ.), «Հեպտա» (2016թ.) և այլն: Դերեր է կերտել նաև եգիպտական հեռուստահաղորդումներում: