Բաղդասար Դպիր

Բանաստեղծ, երաժիշտ

Կարա-Դարվիշ

Բանաստեղծ, արձակագիր

Իոսիֆ Լազյան

Լրագրող, պետական գործիչ

Ժասմեն

Դերասանուհի

Խիկար Բարսեղյան

Պատմաբան, լրագրող

Սամվել Գասպարով

Կինոռեժիսոր, դերասան

Հրաչ Իսրայելյան

Գեղանկարիչ, մուլտիպլիկատոր

Գրիգոր Նազարյան

Պրոդյուսեր

Անի Տեր-Գուլանյան

Բանաստեղծ, հաղորդավար

Դորիանս

Ռոք խումբ

 

 

 

 

ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1938թ. նոյեմբերի 8-ին, Հայաստանի Կարմրաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)։ 1966թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մանկավարժության բաժինը։ Աշխատել է Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունում, ապա Երևանի դպրոցներում, որպես լեզվի և գրականության ուսուցիչ։ 1960-ական թվականներից տպագրվել է ալմանախներում («Ձնծաղիկներ», 1972թ., «Նոր ձայներ», 1975թ., «20-րդ դարի հայ պոեզիա», 2005թ.) և հանրապետական մամուլում («Ավանգարդ», «Գարուն», «Գրական թերթ»,«Սովետակա գրականություն», «Նոր դար»)։ Թարգմանել է Պոլ Վեռլենի, Ալբեր Սամենի (ֆրանսերենից), Ֆեոդոր Տյուտչևի, Կոնստանտին Սլուչևսկու, Ալեքսեյ Ապուխտինի, Կոնստսնտին Ֆոֆանովի, Ֆեոդոր Սոլոգուբի, Կոնստանտին Բալմոնտի բանաստեղծություններից, որոնք տպագրվել են «Հույզեր» ժողովածուի թարգմանությունների բաժնում։ 1989թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Այս օրը իմն է» (1978թ.), «Ամպեր» (1988թ.), «Հույզեր» (1999թ.), «Ընտրանի» (2004թ., բանաստեղծություններ, պոեմ), «Ապրումների սանդուղքով» (2016թ., բանաստեղծություններ, պոեմ) բանաստեղծությունների ժողովածուները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար