
Նշան Միրզա
Արձակագիր, հրապարակագիր

Երվանդ Թաղիանոսյան
Թարգմանիչ

Հակոբ Փափազյան
Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան
Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար
Գեղանկարիչ, քանդակագործ

Վաղարշակ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահրամ Մավյան
Բանաստեղծ, արձակագիր

Վարդուհի Վարդանյան
Երգչուհի

Մխիթար Ավետիսյան
Դերասան

Լիլի Կարապետյան
Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան
Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

19 մարտ, 1940 - 5 ապրիլ, 2019
Ծնվել է Ախալքալակի Գանձա գյուղում: Աշխատանքային գործունեություն է ծավալել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Կապանի պետական թատրոնում: Հետագայում դերասանական գործունեությունը շարունակել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Կերտել է բազում կերպարներ, որոնցից են` Գ.Գևորգյանի «Սերժանտ Կարո» (Սերժանտ Կարո), Ն.Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» (Շոշիա), Ա.Շիրվանզադի «Չար ոգի» (Ոսկան), Ա.Շահինյանի «Սուրի և Սամի արկածները» (Պրոֆեսոր), Հ.Պարոնյանի «Ատամնբույժն արևելյան» (Մարկոս) և այլն: 2015թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ թատերական գործիչների միության ոսկե մեդալներով: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2019թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: Մահացել է Երևանում: