Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՆՆԱ ՆԱՀԱՊԵՏՈՎԱ

Բալետի արտիստ, դերասանուհի

Ծնվել է 1978թ. հոկտեմբերի 14-ին, Մոսկվայում: Դերասաններ Ռոդիոն Նահապետովի և Վերա Գլագոլևայի դուստրն է։ Վաղ տարիքից զբաղվել է բալետով։ Երրորդ դասարանում ընդունվել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պարարվեստի ակադեմիական ուսումնարան, իսկ 3 տարի անց տեղափոխվել Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա՝ Սոֆյա Գոլովկինայի դասարան, որն 1996թ. ավարտել է: Նույն թվականին ընդունվել է Մոսկվայի Մեծ թատրոնի պետական ակադեմիական պարաախումբ։ Պարել է Վասիլի Վորոխոբկոյի, Գերման Սիտնիկովի և այլ մանկավարժների ղեկավարությամբ։ Առաջին պարային դերը Կին սատանայի դերն էր Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» ներկայացման մեջ։ Տարիների ընթացքում պարել է մի շարք ներկայացումներում՝ «Դոն Կիխոտ» (Ջիգա), «Բայադերա» (թմբուկով պար), «Ռայմոնդա» (սարակինոսյան պար), «Քնած գեղեցկուհին» (գյուղական պար), «Սպարտակ» (Կուրտիզանուհի), «Լեա» (Աղքատ կին), «Փարավոնի դուստրը» (Կարիատիդա), «Եռեզր գլխարկ» (Խոտա), «Ոսկե դար» (Ավազակի ընկերուհի), «Կոպելիա» (մազուրկա) և այլն։ Առաջին անգամ կինոյում նկարահանվել է մանուկ հասակում՝ ռեժիսոր Նաում Բիրմանի «Կիրակնօրյա հայրիկ» մելոդրամայում կատարելով Նինայի՝ մանկապարտեզի դաստիարակչուհու դստեր դերը։ 2002թ. կատարել է Մաշայի դերը «Կարապի լճի գաղտնիքը» հեքիաթում, իսկ մեկ տարի անց նկարահանվել է ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչի երկու ֆիլմերում։ 2007թ. նկարահանվել է «Օրենք ու կարգուկանոն։ Հանցավոր դիտավորություն 2» և «Բժիշկ Սելիվանովայի անձնական կյանքը» սերիալներում։ 2009թ. նկարահանվել է մոր՝ Վերա Գլագոլևայի «Շարունակ պատերազմ է» սոցիալական դրամայում։ 2009թ. «Ամուրյան աշուն» փառատոնում «Շարունակ պատերազմ է» ֆիլմի համար արժանացել է «Կանացի լավագույն դեր» մրցանակի: Նույն մրցանակից ստացել է նաև 2015թ. «Ապակե գազանանոցը» ներկայացման համար՝ «Թատերական Ատոմգրադ» փառատոնի ժամանակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար