Ավետիք Եվդոկացի

Տաղերգու, եկեղեցական գործիչ

Պըլը Պուղի

Զվարճաբան, առակախոս

Ռուբեն Սիմոնով

Բեմադրիչ, դերասան

Ցոլակ Վարդազարյան

Դիրիժոր, շեփորահար

Գևորգ Ջահուկյան

Լեզվաբան, բանասեր, հայագետ

Սերգեյ Դարոնյան

Գրականագետ

Սոս Սիմավորյան

Արձակագիր, լրագրող

Վահե Քաչա

Արձակագիր

Վլադիմիր Գրիգորյան

Լեզվաբան, բանասեր

Ժորժ Կառվարենց

Կոմպոզիտոր

Բարսեղ Թուղլաճյան

Բանասեր, բառարանագիր

Ռուդոլֆ Խառատյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1976թ. փետրվարի 8-ին, Բաքվում, մեծացել է Երևանում։ 17 տարեկան հասակում տեղափոխվել է Մոսկվա: 2002թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը, եղել է Սերգեյ Սոլովյովի աշակերտուհին։ Սովորելու ընթացքում նկարահանել է բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմեր, ինչպիսիք են «Անդանտե», «Կոնտրաբաս» ֆիլմերը։ Ուսանողական աշխատանքի համար նկարահանել է «Պոլիտելի» ֆիլմը Նելի Ուվարովայի դերակատարությամբ։ Առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է «Մարս»-ը, որի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ։ Երկրորդ լիամետրաժ ֆիլմը «Ջրահարս»-ը ստացել է «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար և Ռուսաստանի կողմից ներկայացվել Օսկարի: «Աստղ» ֆիլմի համար նա «Կինոտավր» փառատոնում ստացել է մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար։ Ամերիկյան «Վարիետի» ամսագիրը նրան ներառել է լավագույն տասը հեռանկարային ռեժիսորների ցուցակում: Հիմնել է «Մագնում» ընկերությունը, որը զբաղվում է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությամբ: 2015թ. «Սիրո մասին» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե արծիվ» կինոմրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։