Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թարգմանիչ

10 ապրիլ, 1903 - 29 նոյեմբեր, 1977

Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին)։ Եղել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի դուստրը։ 1916թ. ավարտել է Բաքվի օրիորդաց գիմնազիան և որոշ ժամանակ աշխատել գթության քույր։ 1929թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) արվեստի պատմության Գերցենի անվան ինստիտուտը։ Այնուհետև մի քանի տարի ռուսաց լեզու է դասավանդել Լենինգրադի միջնակարգ ուսումնական հաստատություններում։ Հետագայում զբաղվել է թարգմանչական գործունեությամբ: 1937թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Նրա թարգմանությամբ ռուսերեն լույս են տեսել Մուրացանի «Գևորգ Մարզպետունին», «Պատմվածքները», Ստեփան Զորյանի «Պապ թագավորը», Ծերենցի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Նաիրի Զարյանի, Քրիստափոր Թափալցյանի, Բոգդան Վերդյանի մի շարք գործեր։ Ռուսերեն է թարգմանել նաև Մարտիրոս Սարյանի «Իմ կենսագրությունը» երկը։ Ռուսերենից հայերեն է թարգմանել Վ.Ավդեևի, Սամուիլ Մարշակի ստեղծագործություններից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որպես զինվորական թղթակից աշխատել է Լենինգրադում, դիմացել քաղաքի շրջափակման ծանր փորձությանը։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար