Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է 1981թ. հոկտեմբերի 5-ին, Երևանում: Առաջին երաժշտական քայլերն արել է որպես ջութակահար: 1999թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժին՝ Յուրի Դավթյանի դասարան: 2002-03թթ ուսումը շարունակել է Վիեննայի կոնսերվատորիայում, ապա` Իտալիայի «Փարիզ» կոնսերվատորիայում՝ Դոմինիկ Ռութսի ղեկավարությամբ: Մինչ 2002թ. եղել է Երևանի երիտասարդական կամերային նվագախմբի դիրիժորը, 2005թ.՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի օգնականը: Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և դիրիժորական դասեր տվել Վալենսիայում: Ղեկավարել է բազմաթիվ համերգներ Հայաստանում և արտերկրում: 2006թ. նրան շնորհվել է Սըր Ջորջ Սոլթի հիմնադրամի մրցանակ: 2008թ-ից Սինգապուրի «Կամերատա» կամերային նվագախմբի դիրիժորն է և դասավանդում է տեղի երաժշտական դպրոցում: