Խաչատուր Սյուրմելյան

Բառարանագիր, տոմարագետ

Աբրահամ Ղուկասով

Հրատարակիչ, գործարար

Ռոզի Վարդ

Դերասանուհի

Էդուարդ Պապյան

Ճարտարապետ

Արկադի Պետրոսյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Արտավազդ Եղոյան

Հաղորդավար, դերասան, ռեժիսոր

Սեդա Բեքարյան

Գեղանկարչուհի

Սոֆիա Սողոմոնյան

Դերասանուհի

Հովիկ Հովեյան

Բանաստեղծ, թարգմանիչ

 

 

 

 

ԱՆԴՐԱՆԻԿ ԽԵՉՈՒՄՅԱՆ

Թարգմանիչ, բեմադրիչ

Ծնվել է 1955թ, հոկտեմբերի 17-ին, Թեհրանում: 1974-75թթ մասնակցել է Թեհրանի համալսարանի կազմակերպած թատերական դասընթացներին: Հայկական դպրոցներում և ընկերություններում զբաղվել է դերասանական և ռեժիսորական գործով: Մեկ տարի մասնակցել է Համիդ Սամանդարյանի թատերական դասերին: 2000թ. Հայաստանում բեմադրել է «Ապակե գազանանոց» պիեսը պարսկերենով, 2001թ.՝ Քերմանիի «Ուսաբեռ» ներկայացումը հայերենով: 2004-05թթ բեմադրել է Մոհամմադ Ռահմանյանի «Ժաննա դ՛Արկը կրակի մեջ» և Էզաթալլահ Մեհրավարանի «Համլետի դերասանը» պիեսները, որոնք ներկայացրել է նաև «Արմմոնո» միջազգային փառատոնի ժամանակ: Համագործակցել է Թեհրանում լույս տեսնող «Լույս» և «Հույս» երկշաբաթաթերթերի հետ: Որպես թատրոնի ռեժիսոր երկար տարիներ զբաղվել է թատերական խնդիրներով, հայկական թատերական խմբեր է տարել Թեհրան կամ Իրանի այլ քաղաքներ՝ փառատոների: Թարգմանություններ է կատարել հայերենից պարսկերեն և հակառակը: Թարգմանել է Ժիրայր Անանյանի «Ես եմ, եկել եմ», Գուրգեն Խանջյանի «Դատավարություն», Սամվել Կոսյանի «Գուցե փրկվենք», Գևորգ Դարֆիի «Սիրավաշը և Սուդաբեն», Ռահմաթ Ամինիի «Ճենապակե ամուսինը», Ֆարհադ Նազերզադե Քերմանիի «Ուսաբեռը», Աբաս Ջահանգիրյանի «Համուն և Դարիա», Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները 1914-1919. անձնական հիշատակներ», «Թաղականին կնիկը», «Ընկեր Փանջունի» և այլ երկեր: Անդամակցում է Հայաստնանի թատերական գործիչների միությանը և Իրանի թատերական տան ռեժիսորների և դրամատուրգների կենտրոնին: Արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մեդալի, Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի, ՀԳՄ «Կանթեղ» մրցանակի, Իրանում կազմակերպվող կրոնական փոքրամասնությունների Գրքի շաբաթվա 16-րդ շրջանի պատվոգրի, 2006թ.՝ Իրանի «Թատրոնի տուն» կենտրոնի Պատվո շքանշանի, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար