Գևորգ Ախվերդյան

Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե

Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան

Դրամատուրգ, թատերական գործիչ

Արաքսի Օհանյան

Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան

Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան

Պատմաբան

Գայանե Մամաջանյան

Գեղանկարչուհի

Գևորգ Սարգսյան

Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան

Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան

Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՆԱՏՈԼԻ ԷՅՐԱՄՋՅԱՆ

Կինոռեժիսոր, դերասան

3 հունվար, 1937 - 23 սեպտեմբեր, 2014

Անատոլի Տեր-Գրիգորյան

Ծնվել է Բաքվում։ 1961թ. ավարտել է Ադրբեջանի նավթի և քիմիայի ինստիտուտը։ Գրել է կարճ հումորային պատմվածքներ, 1972-73թթ եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի «Ոսկե հորթ» մրցանակի դափնեկիր։ 1972թ. ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների սցենարիստական բաժինը՝ Իոսիֆ Օլշանսկու արվեստանոցը։ Այդ ժամանակվանից սկսել է գրել սցենարներ, իսկ 1989թ-ից իր սցենարների հիման վրա ֆիլմեր է նկարահանել: Ֆիլմերից են՝ «Գեղեցիկ կանանց կենացը» (1989թ.), «Կնամոլը» (1990թ., երաժշտության հեղինակ), «Իմ նավագնաց» (1990թ.), «Իսկական տղամարդ» (1991թ.), «Նոր Օդեոն» (1992թ.), «Հին ձայնասկավառակներ» (1993թ.), «Փեսացուն Մայամիից» (1994թ., երաժշտության հեղինակ), «Երրորդն ավելորդ չէ» (1994թ.), «Իմպոտենտը» (1996թ.), «Երբ քո բոլոր» (1998թ.), «Գիշերային այց» (1998թ.), «Պրիմադոննա Մերին» (1999թ.), «Վերջնագիր» (1999թ.), «Կարճ կիսաշրջազգեստով գործակալը» (2000թ.), «Սուրբ Վալենտինի օրը» (2000թ.), «Սիրուհին Մոսկվայից» (2001թ.), «Մենք արեցինք դա» (2001թ.), «Գաղտնի ժամադրություն» (2001թ.), «Թեթև համբույր» (2002թ.), «Սիրո նետը» (2002թ.), «Անհաջողակի որդին» (2002թ.), «Ամուսնանալ 24 ժամում» (2004թ.), «Արգելակված ռեֆլեքս» (2004թ.), «Չխախտելով օրենքը» (2004թ.), «Բնության պարգևը» (2005թ.) և այլն։ 1980-90-ական թվականներին եղել է «կոոպերատիվ ֆիլմերի» վառ ներկայացուցիչ։ Եղել է 1992թ. ձևավորված «Նոր Օդեոն» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։ 2005թ. տեղափոխվել է ԱՄՆ։ Մահացել է ԱՄՆ-ի Մայամի քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար