Յուզեֆ Դիոնիս Մինասովիչ

Բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան

Ներսես Սարգիսյան

Բանասեր, աղբյուրագետ

Թադեոս Թոռնյան

Բանասեր, աստվածաբան

Թադևոս Ավդալբեկյան

Տնտեսագետ, հայագետ, գրականագետ, պատմաբան

Նվարդ Թումանյան

Գրականագետ

Վարդ Արսլան

Արվեստաբան, պատմաբան, գրականագետ

Եվգենի Լևխանյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Օլգա Սանահյան

Արձակագիր, թարգմանիչ

Արմեն Ջիգարխանյան

Դերասան, բեմադրիչ

Ասիլվա

Գեղանկարչուհի, քանդակագործ

Անտոն Աղայանց

Բեմադրիչ

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՇԱՀԶԱԴԵՅԱՆ

Երգահան, երգչուհի

Ծնվել է 1949թ. մարտի 16-ին, Երևանում: 1955-62թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 1966-71թթ՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ 1968-72թթ եղել է «Սերպանտին» երաժշտական խմբի մեներգչուհի, իսկ 1970թ., որպես մեներգչուհի, մասնակցել է Կոնստանտին Օրբելյանի պետական էստրադային նվագախմբի հյուրախաղերին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1980-85թթ ղեկավարել է Նյու Յորքում Խորհրդային Միության ՄԱԿ-ին կից ներկայացուցչության «Հայրենիք» ակումբը և հանդիսացել է խորհրդային դպրոցի երգ-երաժշտության ուսուցիչ։ Կազմակերպել է բազմաթիվ երաժշտական և թատերական միջոցառումներ ՄԱԿ-ի և ամերիկյան հանդիսատեսի համար, որտեղ միշտ հնչել են հայկական երգեր իր կատարմամբ։ Հայրենիք վերադառնալուց ի վեր, 1986-2005թթ աշխատել է որպես երգ-երաժշտության ուսուցիչ Երևանի Ա.Չեխովի անվան դպրոցում։ 1997թ. Երևանի մարզահամերգային համալիրում ելույթ է ունեցել որպես հրավիրված մեներգչուհի Վյաչեսլավ Դոբրինինի մենահամերգում՝ կատարելով իր «Սլյոզի պոդ դոժդյոմ» երգը։ Հեղինակել է ավելի քան 120 երգերի երաժշտություն և խոսք՝ հայերեն ու ռուսերեն լեզուներով։ Դրանցից մոտ 60-ը գրված են երեխաների համար։ Հեղինակել է նաև 3 մանկական մյուզիքլ, որից մեկը՝ «Չոփչոփիկը» 1998թ. նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից որպես երաժշտական ֆիլմ։ Նրա «Սյուրպրիզ» մանկական երգի թատրոնի երեխաները 60-ից ավել եկույթներ են ունեցել Հայաստանի տարբեր բեմահարթակներում, այդ թվում նաև Երևանի օպերայի և ֆիլարմոնիայի մեծ և փոքր դահլիճներում, 2011թ. ունեցել են հոբելյանական համերգ Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում՝ նվիրված երգահանի ստեղծագործական գործունեության և Հայաստանի անկախության 20-ամյակին։ Նրա «Այսօր իմ ծնունդն է» երգը (2002թ.) աշխարհում ամենատարածված հայկական մանկական երգերից է։ Նրա երգերը կատարել են նաև Սիրուշոն, Արամոն, Արթուր Իսպիրյանը և այլք։ Նրա «Օրոր» ստեղծագործությունը ներառվել է Արամ Խաչատրյանի անվան եռյակի ջութակահար Կարեն Շահգալդյանի և դաշնակահար Արմինե Գրիգորյանի համաշխարհային համբավ ունեցող դասական կոմպոզիտորների օրորոցային ստեղծագործությունների ձայնասկավառակում։ Լայն ճանաչում է ստացել նաև Հայոց ցեղասպանության (1915թ.) զոհերին նվիրված «Խոնարհում» երգը՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ։ 1970թ. ստացել է գլխավոր մրցանակ Անդրկովկասյան երգի մրցույթում՝ Թբիլիսիում կատարելով Ռոբերտ Ամիրխանյանի «Մամա» երգը: 2001-02թթ «Սայաթ-Նովա» համահայկական լավագույն երգի մրցույթում ստացել է առաջին մրցանակ՝ մանկական ոճում գրված «Գարուն, գարուն, գարուն» և «Այսօր իմ ծնունդն է» երգերի համար: 2012թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2015թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: