Իսայի Փիթոև

Թատերական գործիչ

Կարապետ Յաղուբյան

Բառարանագիր

Լևոն Էսաճանյան

Բանաստեղծ

Գրիգորի Սարկիսով

Կինոռեժիսոր

Մարո Աճեմյան

Դաշնակահար

Յուրի Մարյան

Արձակագիր, լրագրող

Արտաշես Մարտիրոսյան

Բանասեր, պատմաբան

Յուրի Բաբախանյան

Կինոօպերատոր

Ջուս

Երգչուհի

Մարջան Ավետիսյան

Դերասանուհի

Օպերա Վիվա

Վոկալ քառյակ

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ԱՃԵՄՅԱՆ

Ջութակահար

26 հունվար, 1924 - 13 հունիս, 2016

Ծնվել է Նյու Յորքում: Եղել է դաշնակահար Մարո Աճեմյանի քույրը և երաժշտագետ, պրոդյուսեր, ջազմեն Ջորջ Ավագյանի կինը։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական բարձրագույն դպրոցը: Նրա երաժշտության ուսուցիչը եղել է բելգիացի ջութակահար Էդուարդ Դեթիերին։ 1946թ. մասնակցել է Ուոլթըր Նաումբերգ հիմնադրամի կազմակերպած մրցույթին և շահել առաջին մրցանակը։ Նույն թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորք-ի քաղաքապետարանում իր առաջնաելույթը մեծ գնահատանքի է արժանացել, և «Մադմուազել» ամսագիրը նրան շնորհել է «Նշանակալի ձեռքբերում» մեդալըՙ հռչակելով նրան երաժշտության բնագավառում «Տարվա երիտասարդ կինը»: Քրոջ հետ հանդես է եկել համերգներով Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Եվրոպայի մի շարք քաղաքներում: Եղել է 1940-ական թվականներին Նյու Յորքում «Հայ երաժշտության բարեկամներ» հանձնախմբի համահիմնադիրներից։ 1960-ական թվականներին ջութակահար Մեթյու Ռայմոնդիի հետ հիմնել է «Երգահանների լարային քառյակը», որը կարճ ժամանակում միջազգային ճանաչում է ձեռք բերել, շրջագայելով մոտ 26 երկրներ, որոնց թվում Խորհրդային Միություն, Հնդկաստան, Ճապոնիա, Ավստրալիա, Աֆրիկա, Չինաստան: Երկար տարիներ ժյուրիի անդամ է եղել Կոլումբիայի համալսարանի երաժշտական ֆակուլտետի կազմակերպած մրցույթներում: Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար