ԱՂԱՍԻ ԲԱԴԱԼՅԱՆ

Դերասան

28 մարտ, 1914 - 11 սեպտեմբեր, 1972

Ծնվել է Շուշիում: Սովորել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում, Ռուբեն Սիմոնովի արվեստանոցում։ Որպես դերասան աշխատել է Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիայում, այնուհետև՝ Բաքվի, Ստեփանակերտի դրամատիկական թատրոններում։ 1936-72թթ եղել է Լենինականի Մռավյանի անվան (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական) թատրոնի դերասան: Եղել է բազմաժանր դերասան: Խաղացել է ռուսական, եվրոպական և այլ ժողովուրդների դրամատիկական գործերի բեմադրություններում, ինչպիսիք են՝ Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Ռոդրիգո), Վուրղունի «Վագիֆ» (Ալի բեյ Սմեդ), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սմբատ), «Ավերակների վրա» (Լևոն), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Դարչո), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Նիկո), Վ.Վաղարշյանի «Վանքաձոր» (Գեդեոն), Ա.Բարսեղյանի «Ծաղկասար» (Շմոն), Ա.Դարբնու «Երբ բացվում է մանուշակը» (Արութ), Լ.Միքայելյանի «Արտավազդ Երկրորդ» (Մարկ Անտոնիոս) և այլն: 1971թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Մահացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)։