Առաքել Պատրիկ

Գեղանկարիչ, ազգագրագետ

Ստեփան Պուչինյան

Կինոռեժիսոր, դերասան

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Գառնիկ Սմբատյան

Գեղանկարիչ

Հրայր Կարապետյան

Գեղանկարիչ, դերասան

Կառլեն Ավետիսյան

Գեղանկարիչ

Կարեն Աղամյան

Գեղանկարիչ, դիզայներ

Էլինե Աղամյան

Դերասանուհի

Լիլիթ Գալստյան

Թարգմանիչ

Մերի Շահինյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱԿԻՄ ԹԱՄԻՐՈՎ

Դերասան

29 հոկտեմբեր, 1899 - 17 սեպտեմբեր, 1972

Հովակիմ Թամիրյանց

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է Բաքվի նավթարդյունաբերող Միքայել Թամիրովի և Մաշա Ամիրյանի որդին։ Դերասանական կրթությունն ստացել է Մոսկվայի գեղարվեստական թատերական դպրոցում։ 1922-24թթ նույն թատրոնի կազմում հյուրախաղերով շրջագայել է Եվրոպայի երկրներում։ 1923թ. տեղափոխվել է Փարիզ, 1924թ. հաստատվել է Նյու Յորքում և մինչև 1928թ. հանդես է եկել տարբեր թատրոններում։ 1929թ. հրավիրվել է Հոլիվուդ, շարունակել է իր դերասանական գործունեությունը այնտեղ։ Սկզբում որպես թատրոնի դերասան խաղացել է Մ.Բալիևի «Չղջիկ» խմբում, ապա Նյու Յորքի «Գիլդ» թատրոնում։ Թողնելով թատրոնը հիմնել է բեմական գրիմի սեփական ակադեմիան, սակայն Մեծ Ճգնաժամի տարիներին սնանկացել է և կորցրել ակադեմիան: Դրանից հետո գումար է վաստակել աշխատելով որպես տաքսու վարորդ, իսկ կինը՝ դերասանուհի Թամարա Շեյնը, աշխատել է ռեստորանում որպես մատուցողուհի։ Առաջին դերը կինոյում խաղացել է 1932թ., «Օ'Քեյ Ամերիկա» ֆիլմում։ Սկզբում խաղացել է էպիզոդիկ դերեր։ Խաղալով Ռուբեն Մամուլյանի «Թագուհի Քրիստինա» ֆիլմում ճանաչում է ձեռքբերել և 1934թ-ից արդեն նրան վստահվել են ինչպես երկրորդական, այնպես էլ գլխավոր դերեր։ Նրանով հետաքրքրվել է այդ ժամանակների Հոլիվուդի նշանավոր գործիչներից մեկը՝ Օրսոն Ուելսը, ում ֆիլմերում դերասանը կերտել է հետաքրքիր հերոսների։ 1950-60-ական թվականներին մեկնել է Եվրոպա և նկարահանվել է տարբեր երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և այլն: Խաղացել է մոտ 150 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, նաև սերիալներում։ Առավել նշանավոր ֆիլմերն են՝ «Բենգալյան ուլանի օրերը» (1935թ.), «Երկ Լուի Պաստյորի մասին» (1936թ.), «Ցանկություն» (1936թ.), «Գեներալի մահը լուսաբացին» (1936թ.), «Դժբախտ Էնթոնի» (1936թ.), «Ու՞մ մահն է գուժում զանգը» (1943թ.), «Վիշապի սերունդները» (1944թ.), «Ֆիեստա» (1947թ.), «Սև մոգություն» (1949թ.), «Պարոն Արկադին» (1955թ.), «Անաստասիա» (1956թ.), «Չարի կնիք» (1958թ.), «Օուշենի տասնմեկ ընկերները» (1960թ.), «Ահեղ դատաստան» (1961թ.), «Դատավարություն» (1962թ.), «Տոպկապի» (1964թ.), «Ալֆավիլ» (1965թ.), «Լորդ Ջիմ» (1965թ.), «Տիկնիկները» (1965թ.), «Հետապնդում աղվեսի ետևից» (1966թ.), «Ռոզա բոլորի համար» (1967թ.), «Մեծն Եկատերինան» (1968թ.), «Դոն Կիխոտ» (1969թ.) և այլն: Երկու անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Գեներալի մահը լուսաբացին» և «Ու՞մ մահն է գուժում զանգը» հոլիվուդյան դասական դարձած ֆիլմի համար։ «Ու՞մ մահն է գուժում զանգը» ֆիլմի համար ստացել է «Ոսկե Գլոբուս» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։ 1960թ. Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա փառքի աստղը։ Կարիերայի ավարտին ԱՄՆ-ում նրան հաճախ են հրավիրել հեռուստատեսություն որպես պատվավոր հյուր տարբեր շոուներում և սերիալներում: Մահացել է ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Փալմ Սփրինգս քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար