
Գալուստ Խանենց
Բանաստեղծ

Արա Բաղդասարյան
Նկարիչ-գարֆիկ

Ռուզան Ալավերդյան
Ճարտարապետ

Վահան Քոչար
Լուսանկարիչ

Գուրգեն Խանջյան
Արձակագիր, դրամատուրգ

Ավետիք Ավետիսյան
Գեղանկարիչ

Գրիգոր Գյարդուշյան
Կինոռեժիսոր

Սամվել Երվինյան
Ջութակահար

Վիգեն Ավետիս
Քանդակագործ

Արտակ Ալեքսանյան
Հաղորդավար, լրագրող

Ռոման Բաբայան
Դերասան

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
Նվագախումբ
ԱԼՊԵՐԹ ԱԲԱԼՅԱՆ

4 դեկտեմբեր, 1893 - 14 նոյեմբեր, 1986
Ծնվել է Սիրիայի Քեսապ (Քեսաբ) քաղաքում: Նախնական և միջնակարգ կրթությունն ստացել է Քեսապում, իսկ բարձրագույնը՝ Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջում, որտեղ ավարտաճառի համար գրել է «Քեսապ և իր գյուղերը» հատորը: Բժշկություն սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական դպրոցում, որն ավարտել է 1917թ.: Այնուհետև զինակոչվել է օսմանյան բանակ՝ ենթասպայի աստիճանով և ծառայել է Նապլուսում, պաղեստինյան ճակատում: 1920թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Բոստոն քաղաք, որտեղ աշխատել է որպես մանկաբույժ: Անդամակցել է Մեսեչուսեցի և ամերիկյան այլ բժշկական միություններին: Օգտագործել է Էբիլենց ծածկանունը: Հրատարակվել են նրա «Հայ մայրերու մենտորը» (1922թ.), «Հէքիմարան» (բժշկա-առողջապահական, 1924թ.), «Հնգամեայ զրույցները 1923-28թթ» (1928թ.), «Զմրուխտ մատանին» (վեպ, 1929թ.), «Անահիտ կամ ամերիկահայ Ֆլէփփըրը» (վեպ, 1929թ.), «Վաղուան արշալոյսը» (վեպ, 1930թ.), «Աշ-Գար» (վեպ ամերիկահայ կյանքից, 1930թ.), «Քեսապ եւ իր գիւղերը» (2002թ.) և այլն: Մահացել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս քաղաքում: