Շուշանիկ Բաբայան

Դաշնակահար

Հայկ Կյուտենյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Համո Բեկնազարյան

Կինոռեժիսոր

Գարիկ Մուշեղյան

Դերասան, բեմադրիչ

Ալեքսանդր Դոլուխանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մկրտիչ Կորյուն

Առակագիր, բանաստեղծ

Լիլիթ Դավթյան

Հաղորդավար

Մարիաննա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱԼԼԱ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1940թ. փետրվարի 25-ին, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանում: Առաջին բանաստեղծությունները գրել է 12 տարեկան հասակում, տպագրվել են, երբ նա 14 տարեկան է եղել: 1962թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: 1965թ. դարձել է Լենինգրադի հեռուստատեսության կազմակերպած բանաստեղծության մրցանակաբաշխության դափնեկիր: 1968-71թթ աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում որպես գրական աշխատող: 1973-75թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում: Ռուսերեն լույս են տեսել նրա «Թռչնադրոմ» (Երևան, 1967թ.), «Տաճարներ» (Երևան, 1970թ.), «Զարդանախշ» (Երևան, 1973թ.), «Մանուշակագույն եղունգ» (Երևան, 1978թ.), «Ձկան համաստեղություն» (Երևան, 1979թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Մուշեղ Գալշոյանի «Բովտուն» (Մոսկվա, 1977թ.), «Արևմտահայ պոեզիայից» (Երևան, 1979թ.), Լևոն Շանթի «Հին աստվածներ» (Երևան, 1979թ.), Վարդգես Պետրոսյանի «Դեղատուն Անի» (Մոսկվա, 1979թ., գրքի մեջ մտնում են «Վերջին ուսուցիչը» և պատմվածքներ): 1977թ. Երևանի հեռուստատեսությամբ բեմադրվել է նրա «Այու ծաղիկը» դրաման (փոքրիկների համար): Նրա սցենարով նկարահանվել են «Պինգվին Վինը» և «Ոչ ճիշտ արտահայտություն» մուլտֆիլմերը: 1968թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար