ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԱԳԱՖՅԱՆ

Դերասան

26 մարտ, 1908 - 27 հոկտեմբեր, 1992

Ծնվել է Արևելյան Հայաստանի Կարս քաղաքում: 7 տարեկան հասակում որբացել է և ընկել Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) որբանոց։ 1928թ. Լենինականում (այժմ՝ Գյումրի) ծանոթացել է Վարդան Աճեմյանի հետ։ Այնուհետև մեկնել է Երևան՝ բանվորական թատրոն։ Հանդիպել է բեմի մեծերից Լևոն Քալանթարին: 1933թ-ից կյանքը կապել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) թատրոնի հետ։ Խաղացել է ավելի քան 150 մեծ ու փոքր դերեր: Յագոյի նրա դերակատարումը բարձր է գնահատել Վահրամ Փափազյանը: Խաղացած ներկայացումներից են՝ Ս.Վուրղունի «Վագիֆ» (Կաջար), Ն.Զարյանի «Փորձադաշտ» (Բալաբեկ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), Շիլլերի «Խարդավանք և սեր» (Վուրմ), Մուրացանի «Ռուզան» (Պապակ), Ա.Այվազյանի «Դիպլիպիտո» (Բարին քարոզող մարդ) և այլն: 1985թ. նկարահանվել է «Կապիտան Առաքել» ֆիլմում: 1957թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Վանաձորում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար