Յուզեֆ Էպիֆան Մինասովիչ

Բանաստեղծ, հրապարակագիր, պատմաբան

Մկրտիչ Պոտուրյան

Հայագետ, լրագրող

Ավետ Գաբրիելյան

Ջութակահար

Արա Սարգսյան

Քանդակագործ

Ռոբերտո Գյուլբենկյան

Արևելագետ, աղբյուրագետ

Շմավոն Թորոսյան

Բանաստեղծ

Աիդա Ավետիսյան

Կոմպոզիտոր

Փիթեր Սուրյան

Արձակագիր, հրապարակախոս

Ելենա Տեր-Ավագյան

Գեղանկարչուհի

Վարուժան Խտշյան

Բեմադրիչ, դերասան

Վիկտոր Խաչատրյան

Ջութակահար, դիրիժոր

Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր

Արմինե Անդա

Դերասանուհի, գրող

Աշոտ Ահարոնյան

Հաղորդավար, լրագրող

Շուշանիկ Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սերգեյ Սարգսյան

Հաղորդավար

Զարուհի Ռշտունի

Հաղորդավար

 

 

 

 

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Պետական, մշակութային գործիչ

27 մարտ, 1845 - 30 մարտ, 1916

Նիկոլայ Արգուտինսկի, Երկայնաբազուկ

Ծնվել է Հայաստանի Սանահին գյուղում: Եղել է Արղության-Երկայնաբազուկներ տոհմի ներկայացուցիչ, իշխան: Քաղաքական ներքին հակամարտության պայմաններում 1891թ. ապրիլի 25-ին ստանձնել է Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը՝ ղեկավարելով քաղաքը մինչև 1893թ. հուլիսի 10-ը: Ի դեպ 1892թ. ընտրվել է Զրկինյանց Սբ. Կարապետ եկեղեցու հոգաբարձու: Հրաժարականից հետո երկրորդ անգամ քաղաքագլխի պաշտոնում ընտրվել է քաղաքագլուխ Պողոս Իզմայիլյանի մահից հետո՝ 1895թ. 54 կողմ և 10 դեմ ձայների հարաբերությամբ: Երկու տարի և երկու ամիս պաշտոնավարելուց հետո առանց սահմանված ժամկետը (4 տարի) լրանալու, 1896թ. հուլիսի 12-ին հրաժարական է տվել խորհրդարանի պատգամավորների միմյանց հետ վեճերի պատճառով: Մինչև հրաժարականի դիմումի հաստատումը Թիֆլիսի նահանգապետի կողմից պարգևատրվել է արծաթե մեդալով և կրծքանշանով: 1900թ. 300 ռուբլի նվիրատվությամբ աջակցել է Թիֆլիսի «Ժողովրդական տան» շինարարությանը: 1903թ. փետրվարի 24-ին Թիֆլիսի քաղաքագլուխ է ընտրվել նաև երրորդ անգամ՝ պաշտոնավարելով մինչև 1904թ. մարտի 3-ը: Պաշտոնավարման ժամկետի ավարտին չսպասելով՝ վաղաժամկետ հրաժարական է տվել: 1903թ., նրա ակտիվ մասնակցությամբ իրականացվել է ֆինանսական մեծ ներդրումներ պահանջող շինարարություններից մեկը՝ Երևանյան հրապարակում գտնվող «Քաղաքային տան» շինարարությունը: Երրորդ հրաժարականից հետո նա սեփական միջոցներով նպաստել է հատկապես կրթական ոլորտի զարգացմանը: Մինչև իր մահը հանդիսացել է Թիֆլիսի արական գիմնազիայի հոգաբարձուների խորհրդի անդամ: Խուլ-համր երեխաների համար քաղաքում հիմնել է դպրոց, որի նախագահն է եղել մինչև կյանքի վերջը: Իշխանը եղել է նաև ակնառու մտավորական: Նրա հարուստ գրադարանը, որը կազմված էր 10.000 հատորից, կովկասագիտության բացառիկ արժեք է ներկայացրել: Չնայած տվյալ ժամանակի դժվարին քաղաքական, ազգային իրադրության՝ նրա ընտանիքին հաջողվեց արժեքավոր գրադարանը փոխադրել նորանկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Մահացել է Թիֆլիսում, իսկ ապրիլի 7-ին տեղի հայկական Մայր տաճարում կատարվել է պատարագ և աճյունը տեղափոխվել է Սանահինի վանք, որտեղ ամփոփվել է տոհմական գերեզմանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար