Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՈՂՈՍՅԱՆ

Գեղանկարիչ

22 հուլիս, 1937 - 4 մայիս, 2003

Սկունդեր Բողոսյան

Ծնվել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Նրա հայրը եղել է մեծահարուստ հայ, մայրը՝ մեծատոհմիկ եթովպուհի։ Իր կյանքի մեծ մասն ապրել և ստեղծագործել է Միացյալ Նահանգներում։ Մանուկ հասակից հետաքրքրվել է աֆրիկյան սրբապատկերներով, կենցաղի իրերով ու տեղացիների արտասովոր հագուկապով, որոնք և տեղ են գտել նրա նկարներում։ Լեհ եթովպագետ Ստանիսլավ Խոյնացկու խորհրդով իրեն նվիրել է նկարչությանը։ 1954թ. Հայլե Սելասիե կայսրի պատվին կազմակերպված պատանի տաղանդների մրցույթում երկրորդ մրցանակի է արժանացել, իսկ արդեն 1955թ. կառավարության օժանդակությամբ մեկնել է Անգլիա, ուր ուսանում է երեք տարբեր արվեստի դպրոցներում, սակայն հետագայում մեկնել է Ֆրանսիա։ 1957-66թթ Փարիզում սովորել է Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում և Շումեր ակադեմիայում։ Այստեղ հանդիպել է իր ապագա կնոջը և ամուսնացել։ Ֆրանսիայում հրապուրվել է Պաուլ Կլեի, Ժորժ Բրակի ու Մաքս Էռնստի արվեստով։ Դեռևս 1960-ական թվականներին ցանկացել է միաձուլել աֆրիկյան սրբապատկերային արվեստը ժամանակակից եվրոպական կերպարվեստի ձեռքբերումներին։ 1964թ. «Լամբեր» պատկերասրահում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը։ 1966թ. վերադարձել է Ադիս Աբեբա, ուր 3 տարի դասավանդել է տեղի արվեստի դպրոցում։ 1967թ. գեղեցիկ արվեստների բնագավառում ակնառու հաջողություններ գրանցելու կապակցությամբ արժանացել է Կայսրի մրցանակին։ 1969-2000թթ կերպարվեստ է դասավանդել ԱՄՆ-ում՝ Ատլանտայի և Հարվարդի համալսարաններում։ 2000թ. վերադարձել է իր ստեղծագործական կյանքին։ Մահացել է Վաշինգտոնում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար