Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՇԱՎԵՐԴՅԱՆ

Կիթառահար

Ծնվել է 1987թ. մարտի 19-ին, Իրանի Թեհրան քաղաքում: Դաշնակահար Առլեն Շավերդյանի եղբայրն է: Սովորել է Նվարդ Գուլբենգյանի անվան տարրական, «Գոհար» միգնակարգ, այնուհետև` Քուշեշ Դավթյանի անվան ավագ դպրոցներում: Վերջինս ավարտել է 2004թ., որից հետո տեղափոխվել է Երևան` ուսումը շարունակելու նպատակով: 2005-10թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում, ապա շարունակել է` որպես օրթոպեդիկ ատամնաբուժական ամբիոնի կլինօրդիանտոր: 2010թ-ից աշխատում է որպես ատամնաբույժ: 2006թ-ից միացել է «The Beautified Project» ռոք խմբին` որպես կիթառահար և բեք-վոկալիստ: Խմբի շրջանակներում մասնակցել է մի շարք համերգների, ռոք-փառատոների Երևանում և արտերկրում, 2011թ. և 2013թ. արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռոք խումբ» մրցանակին: Համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, Լեհաստանում, Անգլիայում, որտեղ «BBC» ընկերությունը դոկումենտալ ֆիլմ է նկարահանել խմբի մասին: 2011թ. խմբի հետ ներկայացել է «Կիլիկիա» երգով և հանդես եկել համերգով Լոնդոնում՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը (1915թ.):