Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱԼԵՆ ԴԱՐՈՆՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1946թ. դեկտեմբերի 28-ին, Փարիզում։ 1970թ. ավարտել է Փարիզի «Բոզար» բարձրագույն դպրոցը։ Նրա նախագծերով Դիժոնում, Նանտում, Մեցում, Փարիզում իրականացվել են կինոթատրոնների համալիրներ, վարչական շենք, Սեն ժերմեն դղյակի և պատմական շրջանի քաղաքաշինարարական, Մադլեն հրապարակի հյուրանոցի, Շառլ դը Գոլի հրապարակի 19-րդ դարի մի շենքի վերականգնումն ու վերակառուցումը, Միլանում՝ «Օդեոն» թատրոնի, Երևանում՝ Ֆրանսիայի դեսպանատան վերակառուցումը։ Փարիզի Հայկական միջպրոֆեսիոնալ ինտերնացիոնալ ընկերակցության փոխնախագահն է, 2000թ. հիմնադրված «Advk Architecture» ճարտարապետական ընկերության նախագահն է։ 2012թ. արժանացել է ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալի։