Նունե Վրույր

Դերասանուհի

Օվի Սևումյան

Բեմադրիչ, դերասան

Ավետիս Սարաֆյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Արթուր Միտինյան

Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ

Արտյոմ Մարկոսյան

Հաղորդավար, դերասան

Արտյոմ Լևոնյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱԻԴԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Թարգմանիչ, գրականագետ

Ծնվել է 1926թ. մայիսի 25-ին, Մոսկվայում: 1943թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1948թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1949-53թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում: Սովորելուն զուգընթաց որպես գրականության բաժնի լաբորանտ աշխատել է Երևանի կուսակցական դպրոցում, որպես թարգմանիչ՝ «Ավանգարդ» թերթի խմբագրությունում, որպես լեզուների ամբիոնի լաբորանտ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում: 1977թ-ից աշխատել է Հայաստանի ԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես թարգմանության բաժնի ավագ գիտաշխատող: 1975թ. «Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Թարգմանել է 100-ից ավելի կինոնկարների սցենարներ («Լենինը 18 թվին», «Լենինը հոկտեմբերին», «Լենինը Լեհաստանում», «Ազատագրում», «Հերկած խոպան», «Հարություն», «Մենամարտ») և պիեսներ (Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», «Սիչուանում ապրող բարի մարդը», Շերիդանի «Դուենյա»): Հեղինակել է «Բնությունը և մարդը Համո Սահյանի պոեզիայում» (1974թ.), «Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը» (1977թ.) աշխատությունները: Թարգմանություններից հրատարակվել են՝ Ա.Ֆադեևի «Չհրապարակված նամակներ» (1951թ.), Օսվալդ Թոմինգի «Հայր և որդի» (1952թ.), Վ.Օսեևայի «Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները» (3 հատոր, 1953-54թթ), Դ.Գրանինի «Որոնողներ» (1957թ.), Հ.Մալոյի «Առանց ընտանիքի» (1958թ., 1978թ.), Վ.Կետլինսկայայի «Արիություն» (1959թ., 1979թ.), Յ.Մարյանի «Հանդիպումներ եթերում» (վիպակ, 1959թ.), Վ.Կորոլենկոյի «Ընտրի երկեր» (1959թ.), Ա.Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» (1966թ.), «Ասկանիո» (1968թ.), Ք.Ստիվենսոնի «Առեվանգվածը» (1970թ.) և այլն: 1956թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1974թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար