ԱԶՆԻՎ ՄՆԱԿՅԱՆ

Դերասանուհի

22 մարտ, 1864 - 26 նոյեմբեր, 1929

Ազնիվ Թաթարյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Բեմ է բարձրացել 1884թ., Մարտիրոս Մնակյանի խմբում։ Եղել է այդ խմբի աչքի ընկնող ուժերից։ Ամուսնացել է Մարտիրոս Մնակյանի որդու՝ դերասան Արամ Մնակյանի հետ: Թատերախմբի փակումից հետո որպես դերասանուհի հանդես է եկել այլ թատրոններում: Հիմնականում կերտել է չար, կոպիտ և գոռոզ կնոջ դերեր: Եղել է անզուգական իր սկեսուրի դերերով, վարպետորեն խաղացել է թե՛ հայ և թե՛ թուրք սկեսուրի կերպարներ: Խաղացած ներկայացումներից են՝ «Դալիլա» (Էլեոնորա), «Վրեժխնդիր մայրը» (Օլիմպիա), «Հացագործ կինը» (Ժաննա), «Մուրացկան կինը» (Մարգարիտ), «Ճշմարիտ Ապաշավ» (Սյուզան), «Նախանձոտը» (Մարի), «Կնոջ տասնամյա կյանքը» (Ադել), «Կարմիր կամրջի ոճիրը» (Ռոզալի) և այլն: Մահացել է Կոստանդնուպոլսում: