Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ԱԶԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

15 սեպտեմբեր, 1937 - 25 ապրիլ, 2012

Ծնվել է Հայաստանի Ջրառատ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Մեկ տարի հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Թբիլիսի: 1946թ. ավարտել է Թբիլիսիի թիվ 40 միջնակարգ դպրոցը: Լուսանկարչությամբ զբաղվել է դպրոցական տարիքից, պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ զբաղվել է 1957թ-ից: Նույն թվականից աշխատել է Հավլաբարի թաղամասի Քեթևան Ծամբեուլի պողոտայի թիվ 3 հասցեում գտնվող լուսանկարչական արհեստանոցում: Լուսանկարել, ինչպես նաև գրել է հուշեր ճանաչված արվեստագետների մասին: Նրա լուսանկարները տպագրվել են «Խորհրդային Վրաստան» (1991թ-ից՝ «Վրաստան») թերթում, այնուհետև նույն թերթում տպագրել է հոդվածներ, ակնարկներ: Առաջին գիրքը՝ պատմվածքների ժողովածուն, 1997թ. տպագրել է Երևանում: 1999թ. ընկերների հետ միասին վերականգնել են 1898թ. Հովհաննես Թումանյանի և ընկերների կողմից ստեղծված Վերնատունը: 1998թ. Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում բացվել է լուսանկարչի անհատական ցուցահանդեսը: 2004թ. լույս է տեսել նրա «Փառավոր տարիներ» մենագրությունը՝ նվիրված Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի 150-ամյակին: 2007թ. Թբիլիսիում լույս է տեսել նրա երրորդ գիրքը՝ «Պապիկիս չերգված երգը»: Անդամակցել է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միավորմանը և Վրաստանի ժուռնալիստների միությանը: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար