
Բյուզանդ Քեչյան
Պատմաբան, լրագրող

Խաչիկ Սամուելյան
Իրավագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Սերգեյ Բեգլյարով
Գեղանկարիչ

Ստեփան Շահպազ
Արձակագիր, բանասեր

Մարտիրոս Գավուկչյան
Ճարտարապետ

Ալբերտ Մկրտչյան
Կինոռեժիսոր

Հարություն Դելլալյան
Կոմպոզիտոր

Անահիտ Պարսամյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Հասմիկ Ստեփանյան
Պատմաբան, աղբյուրագետ

Արևիկ Մկրտչյան
Գեղանկարչուհի

Արշակ Զաքարյան
Կինոռեժիսոր

Դավիթ Վարդանյան
Բալետի արտիստ
ԱԲՐԱՀԱՄ ՂՈՒԿԱՍՈՎ

23 նոյեմբեր, 1872 - 27 ապրիլ, 1969
Արշակ Ղուկասյանց
Ծնվել է Շուշիում: Եղել է նավթարդյունաբերող, ճարտարագետ Պողոս Ղուկասովի եղբայրը, Ռուսաստանի տոհմիկ պատվավոր քաղաքացի: 1890թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի Արևելյան լեզուների ինստիտուտը: Սովորել է Նովոռոսիյսկի կայսերական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում (Օդեսա), 1894թ.՝ Լայպցիգի համալսարանում: 1899թ-ից Եվրոպայում եղել է «Կասպիական ընկերության» նախագահը: Ապրել է Լոնդոնում, ներկայացրել է ընտանիքի նավթային շահերը: Հիմնադրել է «Balting Trading Co» շինարարական ընկերությունը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Պետրոգրադում ղեկավարել է «Պելլա» գործարանը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տարագրվել է Փարիզ և հիմնադրել Les «Petroles d’Outre-Mer» շինարարական ընկերություն, իր միջոցներով հրատարակել է «Վերածնունդ» լրագիրը (1925-40թթ, 1949-69թթ՝ ամսագիր): 1926թ-ից եղել է Ռուսական ազգային միավորման վարչության նախագահը: Եղբոր հետ հիմնադրել է «Ղուկասյանց եղբայրներ» հիմնադրամը: Ֆրանսիայում եղբայրներն ակտիվորեն մասնակցել են «Առևտրա-ֆինանսական և արդյունաբերական կոմիտեի» (Տորգպրոմ) գործունեությանը, որը ստեղծվել էր ռուս գաղթականների շահերը պաշտպանելու համար: 1890թ. ստացել է բնական և փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մահացել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: