
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԱԲՐԱՀԱՄ ԲԱԽՇՈՒՆԻ

2 մայիս, 1914 - 7 նոյեմբեր, 2002
Բախշի Աբրահամյան
Ծնվել է Արցախի Թալիշ գյուղում։ Մի քանի տարի սովորել է Երևանի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում։ 1934-35թթ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Ադրբեջանի Խանլարի շրջանի Չովդար գյուղի միջնակարգ դպրոցում։ Հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1937-40թթ եղել է Խանլարի շրջանի «Ազնիվ աշխատանք» թերթի պատասխանատու քարտուղարը, 1940թ-ից՝ խմբագիրը, 1942-46թթ՝ Ադրբեջանի կոմկուսի Խանլարի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը, 1946-47թթ՝ Դաշքեսանի կուսշրջկոմի երկրորդ քարտուղարը, 1947-74թթ՝ Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի սեփական թղթակիցը Կիրովաբադի գոտու հայաբնակ շրջաններում։ 1952թ-ից եղել է Ադրբեջանի գրողների միության անդամ։ Հրատարակվել են նրա «Բանաստեղծություններ» (1948թ.), «Սրտի կանչը» (1955թ.), «Սրտիս հետ» (1958թ.), «Այրվող միջօրե» (1965թ., հայերեն, 1973թ., ռուսերեն), «Միջօրեից հետո» (1974թ.), «Բարի լույս» (1975թ.), «Փոթորկված լռություն» (1980թ.), «Կռունկի արցունքները» (1991թ., ռուսերեն) և այլ չափածո ժողովածուներ։ Մահացել է Մոսկվայում: