Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

Պատմաբան

8 փետրվար, 1933 - 11 փետրվար, 2019

Ծնվել է Փարիզում։ Եղել է գրող, պետական գործիչ Գեղամ Տեր-Կարապետյանի թոռնուհին: Եղել է Սորբոնի համալսարանի և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի դասախոս, պրոֆեսոր։ Ուսումնասիրել է Հայաստանի, հայկական հարցի, Անդրկովկասում ազգային հարաբերությունների պատմությունները: Հանդես է եկել բազմաթիվ դասախոսություններով մի շարք երկրներում։ Հիմնական աշխատություններն են՝ «Հայկական հարց» (1983թ., ֆրանսերեն), «Ազգայնականությունն ու սոցիալիզմը հայ հեղափոխական շարժման մեջ (1887-1912)» (1984թ., անգլերեն), «Հայաստանի Հանրապետություն» (1989թ., ֆրանսերեն), «Հայերի պատմություն» (1982թ., Ժ.Տետեյանի խմբագրությամբ) կոլեկտիվ աշխատության «Հայաստանը և ազգությունների զարթոնքը (1800-1914)» բաժինը և այլն: Մահացել է Փարիզում: