Պետրոս Սիմեոնյան

Լրագրող, մանկավարժ

Լևոն Տիգրանյան

Բժիշկ, թարգմանիչ, բառարանագիր

Հակոբ Պարոնյան

Դրամատուրգ, երգիծաբան

Մուշեղ Մխիթարյան

Գեղանկարիչ

Ջիվան Ավետիսյան

Կինոռեժիսոր

Գայանե Մանուկյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀԱԿՈԲ ԳՈՒՐԳԵՆ

Գրող, լրագրող

13 հուլիս, 1850 - 14 հուլիս, 1915

Հակոբ Պիպեռճյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի Թարգմանչաց վարժարանում, ավարտելուց հետո զբաղվել մանկավարժությամբ։ 1870թ. խմբագրել է «Փող արևելյան» լրագրի «Ներքին լուրեր» բաժինը։ Աշխատել է Կ.Փանոսյանի գիշերօթիկ վարժարանում: 1876թ. Օրթագյուղում հիմնել է «Հայկական կրթարան» դպրոցը, որը գործել է մինչև 1890թ.։ 1894-96թթ պաշտոնավարել է Կարինի Սանասարյան վարժարանում որպես հայոց լեզվի ուսուցիչ։ Աշխատակցել է «Մասիս», «Արևելյան մամուլ», «Մանզումեի էֆքյար» և այլ պարբերականների։ Որպես ծածկանուններ օգտագործել է Գուրգեն, Սմբատ, Վահե։ 1898-1904թթ «Արևելքում» Արետ ծածկանունով գրել է շաբաթական քրոնիկներ։ Առանձին գրքերով հրատարակել է «Ուղևորութւն յԱթենս և ի Զմիւռին» (1881թ.) երկը։ 1886-88թթ Մատաթիա Գարագաշյանի հետ գրաբարով հրատարակել է «Ճաշակ ոսկեղեն դպրութեան» հանդեսը։ Կազմել է «Պատկեր աշխարհիկ գրականութեան» ընթերցարանը՝ բաղկացած երկու հատորից։ Նրա կարևոր երկերից է «Համառօտ արուեստ տաղաչափութեան» ձեռնարկը (1897թ.): Դարձել է Հայոց ցեղասպանության զոհ, գլխատվել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար