Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կոմպոզիտոր

31 հուլիս, 1958 - 4 փետրվար, 2022

Արտաշես Գրիգորյան

Ծնվել է Երևանում: 1965-75թթ սովորել է Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցում: Զուգահեռ սովորել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև` կոմպոզիցիայի դասարանում: 1976-78թթ եղել է Օրջոնիկիձեի շրջանի պիոներ պալատի էստրադային խմբի ղեկավարը: 1975-79թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981-83թթ և 1987թ-ից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում: 1983-84թթ աշխատել է գեղագիտական էսթետիկական կենտրոնում: 1984-91թթ սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1985-88թթ եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ: 1992թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1994թ. հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է եղել մինչ կյանքի վերջ: 1995-98թթ եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը, 2001թ-ից՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009թ-ից` խորհրդատու: Եղել է ռեժիսոր և հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը: Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի էստրադային կուրսը: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ: Պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական շնորհակալագրերով և մրցանակներով: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալ»-ով: 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: