ՌՈՒԶԱՆ ՍԱՐՅԱՆ

Բանասեր, արվեստաբան

Ծնվել է 1959թ. հուլիսի 14-ին, Երևանում: Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի թոռն է, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի և երաժշտագետ Արաքսյա Սարյանի դուստրը։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1981-94թթ աշխատել և 1999թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնում։ 2002թ. Մարտիրոս Սարյանի կյանքի և ստեղծագործության մասին դասախոսություններով հանդես է եկել Սորբոնի համալսարանում, 2004թ.՝ Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանում (UCLA), 2005թ.՝ Լոնդոնի Հայկական ինստիտուտում։ 2003թ-ից աշխատել է Մ.Սարյանի տուն-թանգարանում որպես փոխտնօրեն, իսկ 2004թ-ից՝ տնօրենն է: 2006թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2014թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2004-11թթ Մ.Սարյանի տուն-թանգարանում և արտերկրում կազմակերպել է Մ.Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսներ` «Դու հավերժող իմ Հայաստան» բնանկարների ցուցահանդեսը (2004թ.), «Մարտիրոս և Ղազարոս Սարյանները և Մեծ Հայրենական պատերազմը» (2005թ.), «Սարյանը և Ռուսաստանը» (2005-06թթ), «Միշտ նոր Սարյանը» (2006թ.), «Մարտիրոս Սարյան կամ Հայաստանի գույներ» (2007թ., Իսի-լե-Մուլինո), «Լուսիկը` Սարյանի մուսան» (2008-09թթ), «Մարտիրոս Սարյանի գրքային նկարազարդումների արվեստը» (2009-10թթ), «Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունը Մեծ Հայրենական պատերազմի տարիներին» (2010թ.), «Կենաց ծառի խորհուրդը Սարյանի արվեստում» (2010թ.), «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» (2011թ.), «Մայրամուտից առաջ» (2012թ.): Մ.Սարյանի ստեղծագործությունների մասնակցությունն է ապահովել Նիդերլանդներում կազմակերպված «Ռուսաստանի անհայտ Արևելքը» (2010թ.) և Մոսկվայի Ա.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում «Ծիածանի երկու երանգ` զույգ ազգերի ճակատագիր» (2010թ.) ցուցահանդեսներում։ Հրապարակել է բազմաթիվ աշխատություններ, գրքեր, կատալոգներ և ալբոմներ։ 2009թ. Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Իսի-լե-Մուլինո քաղաքի պատմության թանգարանում «Մարտիրոս Սարյան կամ Հայաստանի գույներ» ցուցահանդեսի կազմակերպման համար արժանացել է Ֆրանսիայի Արվեստի և գրականության ասպետի շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար