ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

Լրագրող, հրապարակախոս

Ծնվել է 1944թ. դեկտեմբերի 1-ին, Վրաստանի Ախալցխայի շրջանի Ջուլղա գյուղում։ Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղարը։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ 2000թ-ից ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարն է։ Հեղինակել է մի քանի վավերագրական ‎‎ֆիլմեր («Ոգու հերկը», «Իրիկնահացի հրավեր», «Մասունքներ»)։ Անդամակցում է Հայաստանի ժուռնալիստների միությանը, 2012թ-ից՝ Հայաստանի գրողների միությանը։ Հրատարակվել են նրա «Ոգեղեն կյանք» (1998թ.), «Կարոտի ճամփաներ» (2008թ.), «Ներշնչանք» (2011թ.), «Կարոտս կարոտիդ կարոտ» (2011թ.), «Ես ձեզ մի խելամիտ միտք կասեմ» (2011թ.) աշխատությունները։ 2012թ. արժանացել է «Համո Սահյան» ոսկե հուշամեդալի, 2013թ.՝ ՀԳՄ Հովհաննես Շիրազի անվան հուշամեդալի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար