
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ԱՐԶԱՍ ՈՍԿԱՆՅԱՆ

Ծնվել է 1947թ. հունվարի 2-ին, ՀՀ Դիլիջան քաղաքում: Սովորել է տեղի երաժշտական դպրոցի թավջութակի դասարանում, երգել դպրոցական էստրադային նվագախմբում, միաժամանակ նվագել է փողային նվագարանների վրա: Հետագայում ուսումը շարունակել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) երաժշտական ուսումնարանի թավջութակի և վոկալ դասարաններում: Ուսումնարանի երրորդ կուրսից ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ, ապա` կոմպոզիտորական բաժիններ, որն էլ ավարտել է 1976թ. և դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1973թ-ից եղել է Հայհամերգի մենակատար: Համերգային հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: 1975-78թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, 1978թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1992թ-ից ամբիոնի վարիչ է (1996թ-ից՝ պրոֆեսոր): Հավաքել և մշակել է շուրջ 2000 հայկական ժողովածուներ երգեր ու մեղեդիներ: Գրել է Կոնցերտ թառի և ժողովորդական նվագախմբի համար, «Նարեկացու 3 ընթերցում» ձայնի և երգեհոնի համար, «Երեք հայրեն» (ըստ Նահապետ Քուչակի) ձայնի և ջութակի համար, «Երեք երգ Իսահակյանի խոսքերով» դուդուկների և դհոլի նվագակցությամբ, «Եռերգություն ժողովրդական թեմաներով», կամերային-գործիքային երկեր, քառաձայն պատարագ և այլն: Հանդես է եկել նաև ժողովրդական և հոգևոր երգերի կատարումներով: 1990-ական թվականներին ստեղծել է «Պատարագ» խոշորածավալ ստեղծագործությունը, որի վրա աշխատել է ութ տարի`1995-2003թթ, որի համար 2003թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: