ՄԿՐՏԻՉ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լրագրող

12 ապրիլ, 1864 - 11 հունիս, 1896

Մկրտիչ Թերլեմեզյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ: Սովորել է Վան քաղաքի վարժարանում, աշակերտել Մկրտիչ Փորթուգալյանին: 1885թ. եղել է Արմենական կուսակցության հիմնադիրներից, Արմենական կուսակցության Վանի մասնաճյուղի ղեկավարը։ Անդամակցել է «Սև խաչ» ազատագրական կազմակերպությանը, մասնակցել Հայոց հայրենասիրական միության ստեղծմանը: 1886թ. թուրքական կառավարության կողմից աքսորվել է երկրից, իսկ 1889թ. աքսորվել է Տրիպոլի: Աքսորավարից փախել է և Մկրտիչ Փորթուգալյանի հետ Ֆրանսիայի Մարսել քաղաքում հիմնել է «Արմենիա» շաբաթաթերթը։ 1890թ. Մարսելում լույս է տեսել նրա «Թուրքիո հայերը և նրանց դրացիները» գիրքը: 1891թ. ԱՄՆ-ում զբաղվել է հրատարակչական գործունեությամբ: 1893թ-ից եղել է Սալմաստի, Խոյի, Ուրմիայի և Թավրիզի հայկական դպրոցների թեմական տեսուչ, 1894թ.՝ Մկրտիչ Վանեցու առաքելության մասնակից Պետերբուրգում։ 1896թ. Համիդյան կոտորածների ժամանակ կազմակերպել է Վանի ինքնապաշտպանությունը: Սպանվել է թուրք զինվորների կողմից, Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Աղբակ գավառում՝ Բարդուղիմեոս վանքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար