Ստեփան Պալասանյան

Լեզվաբան, պատմաբան, բանասեր

Հակոբ Գյուրջյան

Քանդակագործ

Վիկտոր Վարդանյան

Բանաստեղծ, մանկագիր

Յակով Զարգարյան

Դաշնակահար, մանկավարժ

Մարկոս Գրիգորյան

Գեղանկարիչ, գորգագնկարիչ

Շաքե Թուխմանյան

Դերասանուհի

Հրաչյա Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Արծրունի

Կոմպոզիտոր, երգիչ

Եգոր Գլումով

Հաղորդավար

 

 

 

 

ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐ

Գրող, դիվանագետ

12 հոկտեմբեր, 1859 - 8 հուլիս, 1937

Անահիտ Աղաբեկյան

Ծնվել է Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ կան՝ Ռանգուն, Նոր Ջուղա, Բոմբեյ)։Եղել է աշխարհում առաջին կին հյուպատոսը: Նախնիները եղել են նորջուղայեցիներ։ Մայրը՝ Զմրուխտը, եղել է գրող և թարգմանիչ, իսկ հայրը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ։ Դիանան Կալկաթայում կրթություն է ստացել կանանց մենաստանում։ 1890թ. Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի հետ, որից հետո որոշել են մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում։ Կոբե քաղաքում Միքայելը զբաղվել է մետաքսի վաճառքով, ինչպես նաև տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման գործով։ Հիմնել է առևտրական ձեռնարկություն և բացել «Great Eastern» հյուրանոցը։ 1906թ. ամուսնու մահից հետո Դիանան զավակների հետ տեղափոխվել է Յոկոհամա, որտեղ բացել է վաճառատուն և մեծ առանձնատուն գնել Յոկոհամայի Յամատե թաղամասում։ Ճապոնիայում ապրել է 46 տարի։ Տիրապետել է պարսկերեն, անգլերեն, հինդի, ճապոներեն ու չինարեն լեզուներին։ Գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։ 1920թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արևելքում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ճապոնիայում։ Մահացել է Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում։ 1984թ. ճապոնացի հայագետ Հիդեհարա Նակաջիման հիմնել է Հայաստանի ինստիտուտը։ Նրա ջանքերով Յոկոհամայում գտնվել են Աբգարի տունը և 1911-18թթ հրատարակված 3 գրքերը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար