Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ԳԱԼԵՄՃՅԱՆ

Թատերական գործիչ, դրամատուրգ

24 հունվար, 1844 - 27 փետրվար, 1920

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Բեմական ասպարեզ է մտել 1860-ական թվականների սկզբներին: Նախ խաղացել է «Արևելյան թատրոնում», 1868-69թթ թատերաշրջանից դարձել է Հակոբ Վարդովյանի թատերախմբի հուշարարը, հետագայում՝ Վարդովյանի գործակիցը։ Այդ տարիներից գրել է պատմական ողբերգություններ, որոնք բեմադրվել են Վարդովյանի և այլ թատերախմբերի կողմից։ 1879թ. նրա «Արա Գեղեցիկ» ողբերգության ներկայացման առիթով է, որ սուլթանական կառավարությունը արգելել է հայերեն ներկայացումները։ Նույն այդ տարում ստեղծել է մի նոր խումբ, կառավարությունից թույլտվություն ստացել, բարեգործական նպատակներով ներկայացումներ տվել Կ.Պոլսի արվարձաններում, այս ձևով հայ թատրոնի գոյությունը հասցնելով մինչև 1882թ.։ Այնուհետև հարկադրված է եղել աշխատել թուրքական խմբերում։ 1896թ. մեկնել է Բուլղարիա, Վառնայում միացել է Արշակ Պենկլյանի խմբին։ Այստեղ էլ գրել է պիեսներ բուլղարական և հայկական կյանքից, ինչպես «Սասնո հերոսները», «Զեյթունի ապստամբությունը», «Վասպուրականի հերոսները»։ Թարգմանել է Վիկտոր Հյուգոյի «Էռնանին», «Արքան զբոսնում է», Ջուզեպպե Վերդիի «Աիդայի» լիբրետտոն, Վ.Շեքսպիրի «Օթելլոն», «Համլետը», «Լիր Արքան», «Մակբեթը», «Ռոմեո և Ջուլիետը», որոնց մի մասը բեմադրվել է հայերեն, մի մասը՝ թուրքերեն: Մահացել է Սոֆիայում: