ՄԵԼՔՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գեղանկարիչ

Մելքում Հովհաննիսյան

Ծնվել է 1949թ. նոյեմբերի 22-ին, Արցախի Բուզլուխ գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1965-69թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1975թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Ստեղծել է բազմաժանր գործեր, խորհրդանշական կտավներ՝ «Զգացմունք» (1993թ.), «Հավատքի լույսը» (2000թ., բնանկարներ), «Լճափին» (2003թ.), «Անտառում» (2003թ.), «Աշնանային բնանկար» (2004թ.) և այլն: Հեղինակել է նաև դիմանկարներ («Աղջկա դիմանկար», «Մերին», 2003թ.), քանդակներ («Առատություն», 1989թ.), «Մոսկվա» հարթաքանդակը, գոբելեններ («Ուրախություն», 1980թ., «Հաղթական պար Բեռլինում», 1985թ., ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդ)։ 1972թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է միջազգային, համամիութենական, հանրապետական ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Շարժայում (ԱՄԷ, 1994թ.), Մոսկվայում (2001թ.): Նրա բազմաթիվ աշխատանքներ գտնվում են տարբեր անհատական հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար