Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՊԵՐՃԱՆՈՒՇ ՄՍՐՅԱՆ

Ճարտարապետ

14 օգոստոս, 1914 - 12 հունվար, 2009

Պերճանուշ Մսրյան-Օքսուզյան

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1938թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1960-70թթ եղել է ՀԽՍՀ պետշինի պլանավորման և զարգացման բաժնի պետը, 1970-80թթ դասավանդել է Ա.Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում: Ստեղծագործություններից են՝ Երևանի կենտրոնի մանրակրկիտ պլանավորման նախագիծը (1938թ.), Ջերմուկ առողջարանային քաղաքի գլխավոր նախագիծը (1945թ.), Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը (1945թ.), Երևանի Նոր Արեշի, Նորքի, Շահումյանի, Հարավարևմտյան և Հարավարևելյան շրջանների մանրակրկիտ պլանավորման նախագիծը, «Հաղթանակ» և Ա.Պուշկինի անվան զբոսայգիների պլանավորումը և կանաչապատումը, Հրազդանի շրջանում կիրճի և Պասկևիչի բլրի պլանավորումը և կանաչապատումը, Երևանի կենտրոնում և ծայրամասերում բնակելի թաղամասերի պլանավորումը և կանաչապատումը, բնակելի տուն Երևանի Ե.Չարենցի փողոցում, առանձնատներ Բաղրամյան պողոտայում, Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանի կառավարումը, Պանսիոնատներ Ջերմուկ առողջավայրում, Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգումը, Երևանում Բաղրամյան, Սայաթ-Նովա պողոտաների և Ե.Չարենցի փողոցի կառուցման նախագիծը և այլն: Մասնակցություն է ունեցել «Մեծ Երևան» ընդհանուր ծրագրի մշակմանը (1951թ.): 1950թ. հեղինակել է «Այգիների տարածքի կանաչապատում» երկը: 1943թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1945թ. արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվավոր դիպլոմի, 1967թ.՝ Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար