Լևոն Բաշալյան

Արձակագիր, թարգմանիչ

Ցիցիլիա Բրուտյան

Երաժշտագետ

Էդվարդ Ջրբաշյան

Գրականագետ

Լևոն Կոջոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Խառատյան

Պատմաբան, բանասեր

Ազատ Մաթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռուբեն Հասրաթյան

Ճարտարապետ

Նաիրա Գուրջինյան

Երգահան, երաժշտագետ

Սեյրան Գրիգորյան

Գրականագետ

Աննա Պանի

Դերասանուհի

Արփենիկ Հակոբյան

Թավջութակահար

 

 

 

 

ԱՆԻՏԱ ԿՈՆՏԻ

Oվկիանոսագետ, լուսանկարիչ, բնախույզ

17 մայիս, 1899 - 25 դեկտեմբեր, 1997

Անիտա Կարագոշյան

Ծնվել է Փարիզի Էրմոն համայնքում, հայկական հարուստ ընտանիքում: Եղել է աշխարհում առաջին կին օվկիանոսագետը, մանկաբարձ Լեոն Կարագոշյանի և Ալիս Լըբոնի դուստրը։ Ընտանիքը շատ է սիրել ճանապարհորդել։ Բրետանում և Վանդեայում նա հաճախ է նավով ճանապարհորդել ձկնորսների հետ, և վաղ մանկությունից նրա մեջ ձևավորվել է սերը ծովի և գրքերի հանդեպ։ 1914թ.՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, ընտանիքն ապաստան է գտել Օլերոն կղզում, որտեղ երիտասարդ աղջիկն իրեն նվիրել է նավերին, ընթերցանությանը, լուսանկարչությանը։ 1917թ. կատարել է իր առաջին լուսանկարները՝ Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին։ Պատերազմից հետո բնակություն է հաստատել Փարիզում։ Մասնագիտացել է որպես գեղարվեստական կազմարար և հասել հաջողության։ 1927թ. ամուսնացել է դիվանագետ, Վիեննայի դեսպանատան աշխատակից, ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ։ Սկսել է ճանապարհորդել ամբողջ աշխարհով, հետազոտելով ծովը և խնդիրները, որոնց հետ առնչվում էին ձկնորսները։ Նա շատ ժամանակ է անցկացրել ձկնորսական նավերի վրա և շատ է ընթերցել՝ ծովի բուսական և կենդանական աշխարհին լավ ծանոթանալու համար։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում մշակել է ձկնորսության գիտական մեթոդիկան, կիրառելով նավիգացիոն քարտեր։ Հրատարակել է շատ գիտական հոդվածներ և տեղեկություններ՝ արդյունաբերական ձկնորսության նեգատիվ հետևանքների և ձկնորսության հետ կապված տարբեր խնդիրների մասին։ 1939թ., 3 ամիս ժամանակով, ձողաձուկ որսալու համար «Վիկինգ» ձկնորսանավով ուղևորվել է Արկտիկա: Այս ուղևորության ընթացքում եզրահանգել է, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։ 1941-43թթ ձկնորսանավով երթևեկել է Աֆրիկայում, ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմել է քարտեզներ, նկարագրել է ձկների նոր տեսակներ։ Ուսումնասիրությունների հիմնական նպատակն է եղել գտնել ձկների վտառների պաշարներ և ուտելիքի սղության պայմաններում ապահովել զորքին և խաղաղ բնակչությանը: Փորձել է ստեղծել շնաձկների փորձարարական արդյունահանություն, որոնց լյարդում զգալի քանակությամբ վիտամին Ա է պարունակվում։ 1943թ. Ալժիրի կառավարությունը նրան պատվիրել է ուսումնասիրել Հարավային Աֆրիկայի ձկնային ռեսուրսները, և մոտ 10 տարի նա զբաղվել է Մավրիկիայի, Սենեգալի, Գվինեայի հետազոտությամբ։ Ուսումնասիրել է օվկիանոսի հատակը, ձկնային ռեսուրսները, ինչպես նաև՝ տեղի ձկնորսության ավանդական մեթոդները։ Նրա գիտական խորհուրդները կոչված էին վերարտադրության համար պահպանել բավարար ձկնային ռեսուրսներ և կանխել ձկնորսության վայրի մեթոդները։ 1952թ. վերադարձել է Փարիզ, որտեղ պայմանագիր է կնքել հրատարակչի հետ, որը պատվիրել է նկարագրել Նյուֆաունդլենդի արդյունաբերական շրջանի պատմությունը։ 1960թ. առաջարկել է ծովային միջավայրի համալրման մեթոդներ։ 1971թ. հրապարակել է հետազոտություններ օվկիանոսի, կենդանիների և մարդու փոխազդեցության մասին։ Առաջարկել է մեթոդներ, որոնք կապահովեն օվկիանոսի վրա մարդու ազդեցության ընթացքում բալանսի պահպանմանը։ Բազմաթիվ համագումարների, կոնֆերանսների և ֆորումների ժամանակ ելույթ է ունեցել ծովային աշխարհի պահպանման օգտին: Աշխատություններից են՝ «Տաք ծովերի հսկաները» (1957թ.), «Օվկիանոսը կերտողները» (1993թ.), «Օվկիանոսները, կենդանիներն ու մարդը» (1999թ.) և այլն։ Մահացել է Ֆրանսիայի Դուարնե քաղաքում։ Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար