Հովհաննես Մկրյան

Բանասեր, պատմաբան

Լևոն Շանթ

Դրամատուրգ, արձակագիր

Հակոբ Սիրունի

Հայագետ, արևելագետ, գրող, գրականագետ

Լևոն Մելքոնյան

Ճարտարապետ

Գագիկ Սարգսյան

Պատմաբան, արևելագետ

Էռնեստ Մարտիրոսյան

Կինոռեժիսոր

Ազատ Եղիազարյան

Գրականագետ, գրող

Մարկ Աղաբալյանց

Կոմպոզիտոր, արձակագիր

Սոնա Վերդյան

Հաղորդավար, դաշնակահար

 

 

 

 

ՎԱՍԻԼԻ ՔԱԹԱՆՅԱՆ

Կինոռեժիսոր

21 փետրվար, 1924 - 30 ապրիլ, 1999

Ծնվել է Թիֆլիսում։ Եղել է գրականագետ Վասիլի Քաթանյանի և երգչուհի, լրագրող Գալինա Քաթանյանի որդին: 1928թ. տեղափոխվել է Մոսկվա։ 1941-45թթ աշխատել է Տուշինոյի ավիացիոն գործարանում, սկզբում որպես աշակերտ, այնուհետև՝ խառատ, ապա՝ ֆրեզորդ։ 1943թ-ից զուգահեռ սովորել է աշխատավոր երիտասարդների դպրոցում, որտեղ էլ ավարտել է 10-րդ դասարանը։ 1944թ. ընդունվել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետ՝ Գրիգորի Կոզինցևի արվեստանոց, որտեղ ծանոթացել է Էլդար Ռյազանովի հետ, ով հետագայում դարձել է նրա մտերիմ ընկերը։ 1947թ. պրակտիկա է անցել «Լենֆիլմ» կինոստուդիայում։ 1950թ. ավարտել է ՎԳԻԿ-ը և ստացել խաղարկային կինոյի ռեժիսորի դիպլոմ։ Զբաղվել է կինոժամանակագրությամբ և հետագա 40 տարիները աշխատել է Ռուսաստանի ժամանակագրափաստագրական և ուսումնական ֆիլմերի կենտրոնական կինովիդեոստուդիայում: Եղել է խորհրդային առաջին շրջապատկերային ֆիլմի՝ «Գարնան ճանապարհը» ռեժիսորը (1959թ., Լ.Մախնաչի հետ): Նկարահանած ֆիլմերից են՝ «Խորհրդային արշավախումբն ուղևորվում է Անտարկտիկա» (1955թ.), «Հեռավոր արևելյան ծովերում» (1955թ., Է.Ռյազանովի հետ), «Մոսկվայի համալսարանը 200 տարեկան է» (1955թ.), «Աստղերը հանդիպում են Մոսկվայում» (1957թ.), «Սերգեյ Էյզենշտեյն» (1958թ.), «Գարնան ճանապարհը» (1959թ.), «Երգ Մոսկվայի վրա» (1960թ.), «Նավատորմի օրը» (1960թ.), «Մեծ պայքարի էջերը» (1961թ.), «Ամերիկյան բալետը Մոսկվայում» (1962թ.), «Կինոփառատոնի կրակները» (1963թ.), «Մենք քեզ հետ ենք, Կուբա» (1963թ.), «Մայա Պլիսեցկայա» (1964թ.), «Երբ երգում են զինվորները» (1965թ.), «Մոսկվայի միջազգային կինոփառատոն» (1967թ.), «Արկադի Ռայկին» (1967թ.), «Կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը» (1970թ.), «Մոսկվայի մի դպրոցում» (1971թ.), «Հանդիպում Վոլգայի վրա» (1972թ.), «Զինվորների ստեղծագործական կյանքը» (1973թ.), «Մեր Պուշկինը» (1974թ.), «Մեծ թատրոնը երեկ և այսօր» (1976թ.), «Պարտիզաններ․ Պատերազմ թշնամու թիկունքում» (1978թ.), «Մոլորակի ապագան» (1979թ.), «Մարդասիրության ճանապարհով դեպի խաղաղություն» (1981թ.), «Խորհրդային մշակույթի ակունքներում» (1983թ.), «Կյանքի շղթան» (1987թ.), «Որքան շատ կիթառով մարդ...» (1988թ.), «Աննա Ախմատովա. թերթեր օրագրից» (1988թ.) և այլն: 1954թ. արժանացել է Բրյուսելի կինոփառատոնի առաջին մրցանակին՝ «Սախալին կղզին» ֆիլմի համար: 1961թ. Էդինբուրգի փաստագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում «Սերգեյ Էյզենշտեյն» ֆիլմի համար ստացել է մրցանակ: 1964թ. Բերգամոյի արվեստի մասին ֆիլմերի միջազգային կինոփառատոնում «Մայա Պլիսեցկայա» ֆիլմի համար արժանացել է Գրան Պրիի։ 1957թ-ից եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության Մոսկվայի բաժնի անդամ: 1980թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1988թ.՝ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Մոսկվայում, թաղված է տեղի հայկական գերեզմանոցում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար