Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՄԱՐԻԿՅԱՆ

Բեմանկարիչ, գրաֆիկ

22 փետրվար, 1950 - 9 ապրիլ, 2017

Ծնվել է Ռուսաստանի Ալթայի երկրամասում: Հայրը, լինելով Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, 1949թ. ստալինյան վարչակարգի կողմից աքսորվել էր Սիբիր: Տարիներ անց տարագրված ընտանիքը վերադարձել է Կիրովական (այժմ՝ Վանաձոր): Ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1976-82թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետի թատերական ձևավորման բաժնում: Ուսմանը զուգահեռ, ինչպես նաև ինստիտուտից հետո աշխատել է հեռուստատեսությունում՝ որպես բեմադրող նկարիչ: Ձևավորել է «Մեր լեզուն, մեր խոսքը», «Հայ գրականության դասականներ», «Համաստեղություն» և այլ հաղորդաշարեր: Որպես դիպլոմային աշխատանք 1982թ. ներկայացրել է Վ.Սարոյանի «Քարանձավի բնակիչները» պիեսի հիման վրա արված հեռուստաբեմադրության նկարչական ձևավորումը: Դրան հաջորդել են տասնյակ այլ թատերական ներկայացումներ հեռուստաթատրոնում՝ Վ.Բալայանի «Դեպք առողջարանում» (1983թ.), Վ.Գրիգորյանի «Սպիտակ ագռավ» (1986թ.), Գուբարևի «Սարկոֆագ» (1988թ.), Ալյոշինի «Մեֆիստոֆել» (1988թ.) և այլն: 1990-ական թվականներից զբաղվել է գրքերի նկարազարդումով: Աշխատել է «Սասուն» հայրենակցական միության հրատարակած «Երկիր ավետյաց» տասնօրյայում: Երկար տարիներ եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր նկարիչը: Համագործակցել է «Զանգակ», «Էդիթ փրինթ», ԵՊՀ և այլ հրատարակչությունների հետ: Աշխատանքներից են՝ Գ.Նարեկացու, Ե.Չարենցի, Ա.Բակունցի, Վ.Տերյանի ու Հ.Շիրազի հոբելյանական գրքերը, «Անի» պոեմը, Հ.Թումանյանի հեքիաթները, Ն.Քուչակի «Հարյուր ու մեկ հայրենը», Մ.Խորենացու «Հայոց պատմություն», Կորյունի «Վարք Մաշտոցի», Ն.Ադոնցի, Հ.Մանանդյանի երկերը, Խ.Դաշտենցի «Ռանչպարների կանչ» վիպասքը, Հայոց ցեղասպանության (1915թ.) թեմաներով հայ և օտար հեղինակների ստեղծագործություններ (Կ.Վոնեգութի «Կապտամորուսը» վեպը, Է.Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» և այլ ստեղծագործություններ) և այլն: Մահացել է Երևանում: